Հիդրոնիում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Հիդրոնիում, հիդրոնիումի իոն, հիդրօքսոնիումի իոն, ջրային լուծույթում ջրածնի հիդրատացված իոնը՝ H3O+։ Լուծույթում ջրածնի ազատ իոնը (այսինքն, ջրածնի ատոմի միջուկը՝ պրոտոնը) կապվում է ջրի մոլեկուլների հետ՝ առաջացնելով, գլխավորապես հիդրոնիում՝ H++H2O=H3O+։ Պրոտոնի աննշան չափի (1013 սմ, մնացած իոնների շառավիղները 108 սմ կարգի են) պատճառով այն ստեղծում է էլեկտրական ուժեղ դաշտ, որի ազդեցությամբ ջրի մոլեկուլի թթվածնի ազատ էլեկտրոնային զույգի և պրոտոնի միջև առաջանում է կովալենտ կապ։ Հիդրոնիումի առաջացումը նման է ամոնիումի իոնի առաջացմանը։ Բյուրեղներում H3O+ իոնը կոչվում է օքսոնիում։ Պարզված է, որ ջրի մոլեկուլների ասոցման պատճառով հիդրոնիում կապվում է մեծ քանակությամբ ջրի հետ։ Այդ դեպքում ստացված հիդրոնիումի հիդրատացված իոններն արտահայտում են H5O2+,H7O3+,H9O4+ բանաձևերով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:ՀՍՀ