Հիպերմիջուկ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Հիպերմիջուկ (< հիպեր... և միջուկ), հիպերֆրագմենտ, անկայուն ատոմային միջուկ, որ նուկլոններից բացի պարունակում է նաև հիպերոններ։ Հայտնաբերել են (1952) լեհ ֆիզիկոսներ Մ. Դանիշը և Ե. Պնևսկին։ Բոլոր հայտնի հիպերմիջուկներն ունեն մեկ կամ, հազվադեպ, երկու Λo-հիպերոն։ Հիպերմիջուկ նշանակվում է համապատասխան քիմական տարրի սիմվոլով, որի ներքևի ձախ կողմում գրվում է հիպերոնի նշանը, օրինակ, ΛHe5 (պարունակում է 1Λo), ΛΛBe10 (պարունակում է 2Λo) և այլն։ Հիպերմիջուկներն առաջանում են բարձր էներգիայի մասնիկների և միջուկների փոխազդեցության ժամանակ։ Հիպերմիջուկի կյանքի տևողությունը որոշվում է Λo-hիպերոնի կյանքի տևողությամբ (1010 վրկ)։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ