Հիստոններ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Նուկլեոզոմի մեջ հիմնական հիստոնների հավաքման սխեմատիկ ներկայացում

Հիստոններ, թույլ հիմնային հատկություններով օժտված պարզ սպիտակուցների խումբ։ Մոլային զանգվածը՝ 5.000-ից մինչև 37.000։ Պարունակվում են կենդանիների բջիջների մեծ մասում, հատկապես էրիթրոցիտներում ու վահանագեղձում։ Հիմնային հատկությունները պայմանավորված են հիստիդին, լիզին և արգինին ամինաթթուների առկայությամբ։ Բջիջների կորիզներում այն դեզօքսիռիբոնուկլեինաթթուների (ԴՆԹ) հետ կազմում են նուկլեոհիստոն համալիր։ Հիստոնները ներկայացված են 5 ֆրակցիաներով՝ H1,H2A,H2B,H3H4։ Դրական լիցքավորված հիմնային սպիտակուցներ են, ուստի բավականին ամուր կապերով միանում են ԴՆԹ-ի հետ, ինչով էլ խոչընդոտում են նրանում պարփակված կենսաբանական ինֆորմացիան կարդալուն։ Սրանով հիստոնային սպիտակուցները կատարում են կարգավորիչ դեր։ Հիստոնները ունեն նաև կառուցվածքային նշանակություն ապահովում են քրոմոսոմներում ԴՆԹ-ի տարածական կազմավորվածությունը։ Կաղապար:Կենսաբանություն-անավարտ Կաղապար:ՀՍՀ