Հոդոգրաֆ
Հոդոգրաֆ (հունարեն՝ ճանապարհ, շարժում, ուղղություն և գրել, գծել), մեխանիկայում, փոփոխական վեկտորի ծայրակետերի երկրաչափական տեղը ներկայացնող կոր վեկտորի արժեքները ժամանակի տարբեր պահերին տեղադրված են ընդհանուր սկզբնակետից)։ «Հոդոգրաֆ» հասկացությունը տվել է Ուիլյամ Համիլտոնը։ Հոդոգրաֆն ակնբախ երկրաչափական պատկերացում է տալիս վեկտորով պատկերվող ֆիզիկական մեծության ժամանակի ընթացքում փոփոխության և այդ փոփոխության արագության (ունի Հոդոգրաֆի շոշափողի ուղղությունը) մասին։ Օրինակ, կետի արագությունը պատկերվում է փոփոխական վեկտորով։ Ժամանակի տարբեր պահերին սկզբնակետից տեղադրելով վեկտորի արժեքները, կստանանք արագության հոդոգրաֆ, ընդ որում կետում արագության փոփոարագությունը ( արագացումն այդ կետում) ժամանակի ցանկացած պահին ունի հոդոգրաֆի ուղղությունը հոդոգրաֆի համապատասխան կետում։ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Մեխանիկա-անավարտ Կաղապար:Սեյսմոլոգիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ