Մագնիսական ռեզոնանս

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Մագնիսական ռեզոնանս, փոփոխական էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի ընտրողական (ռեզոնանսային) կլանումը արտաքին հաստատուն մագնիսական դաշտում գտնվող նյութում (էլեկտրոնների կամ միջուկների համակարգում)։ Ho մագնիսական դաշտի ազդեցությամբ տեղի է ունենում էլեկտրոնների կամ միջուկների համակարգի էներգիայի մակարդակների ճեղքում (Զեեմանի երևույթ)։ Երկու հարևան ենթամակարդակների հեռավորությունը որոշվում է ΔE=γH0 առնչությամբ, որտեղ γ-ն մագնիսամեխանիկական հարաբերությունն է, -ը՝ Պլանկի հաստատունը։ ω=ΔE էներգիայի փոփոխական էլեկտրամագնիսական ալիքի ազդեցությամբ զեեմանյան ենթամակարդակների միջև տեղի է ունենում անցում, որը հանգեցնում է էլեկտրամագնիսական ալիքի ռեզոնանսային կլանման։ Ռեզոնանսի պայմանն է՝ ω=ΔE=γH0 կամ ω=γH0։ Մագնիսական ռեզոնանսի ω հաճախականությունը որոշվում է γ-ի մեծությամբ։ Ազատ էլեկտրոնի համար γe=1,7609107վրկ−1• է−1, պրոտոնի համար՝ γp=2,670104 վրկ−1 • է−1։ Եթե էլեկտրամագնիսական էներգիան կլանում են միջուկները, մագնիսական ռեզոնանսը կոչվում է Միջուկային մագնիսական ռեզոնանս (ՄՄՌ), իսկ եթե մագնիսական ռեզոնանսը պայմանավորված է պարամագնիսական նյութերի էլեկտրոնների մագնիսական մոմենտներով, այն կոչվում է Էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանս (ԷՊՌ)։ 103104 Է լարվածության արտաքին մագնիսական դաշտում ԷՊՌ-ը տեղի է ունենում գերբարձր հաճախականությունների տիրույթում (1091011 հց), իսկ ՄՄՌ-ը՝ կարճ ռադիոալիքների տիրույթում (106107 հց)։ Որոշ բյուրեղներում մեկից մեծ սպին ունեցող միջուկների էլեկտրական քվադրուպոլ մոմենտի փոխազդեցությունը անհամասեռ բյուրեղային դաշտի հետ առաջացնում է մակարդակների լրացուցիչ ճեղքում։ Այդ ենթամակարդակների միջև անցումներով պայմանավորված՝ էլեկտրամագնիսական ալիքի էներգիայի կլանումը կոչվում է միջուկային քվադրուպոլ ռեզոնանս (ՄՔՌ)։ Էլեկտրոնային մագնիսական ռեզոնանսը ֆեռոմագնիսներում և հակաֆեռոմագնիսներում համապատասխանաբար կոչվում է ֆեռոմագնիսական ռեզոնանս (ՖՄՌ) և հակաֆեռոմագնիսական ռեզոնանս (ՀՖՄՌ)։ Մագնիսական ռեզոնանսի տարատեսակ է նաև ցիկլոտրոնային ռեզոնանսի (ՑՌ) երևույթը, որը դիտվում է հաստատուն մագնիսական դաշտում տեղադրված մետաղներում և կիսահաղորդիչներում։ ՑՌ-ը էլեկտրամագնիսական էներգիայի ռեզոնանսային կլանումն է՝ կապված Ho-ին ուղղահայաց հարթության մեջ հաղորդականության էլեկտրոնների և խոռոչների պարբերական շարժման հետ։ Ներկայումս ուսումնասիրվում է նաև կրկնակի էլեկտրոնային միջուկային ռեզոնանսի (ԿԷՄՌ) երևույթը։ Կաղապար:ՀՍՀ