Մակերևութային ակտիվ նյութեր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Մակերևութային ակտիվ նյութեր, ֆազերի բաժանման մակերևույթի վրա ադսորբվելու ունակ նյութեր, որոնց չնչին քանակները (0,010,1%) խիստ փոքրացնում են մակերևութային լարվածությունը։ Մակերևութային ակտիվ նյութերը օրգանական միացություններ են, որոնց մոլեկուլները կազմված են միջավայրի հետ տարբեր կերպ փոխազդող ատոմական խմբերից՝ ածխաջրածնային ռադիկալներից (հիդրոֆոբ, լիոֆիլ) և բևեռային (հիդրոֆիլ՝ COOH, OH, NH2 և այլն) խմբերից։ Հիդրոֆոբ խմբերի թույլ փոխազդեցությունը ջրի հետ պայմանավորում է ջրից նրանց վանվելու և օրգանական ֆազ անցնելու ձգտումը, իսկ բևեռային խմբերը մոլեկուլները պահում են ջրային ֆազում կամ ձգտում են օրգանական ֆազից նրանց տեղափոխել դեպի ջուր։ Տարբերում են ցածրամոլեկուլային և բարձրամոլեկուլային, իոնային (անիոնային՝ օրգանական թթուները և դրանց աղերը, կատի ոնային՝ ամինները, չորրորդային ամոնիումային աղերը և այլն) և ոչ իոնային (պոլիօքսիէթիլենային եթերներ), ինչպես նաև միցեչներ առաջացնող ու չաոաջացնող մակերևութային ակտիվ նյութեր։ Մակերևութային ակտիվ նյութերը օգտագործվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, բժշկության մեջ և կենցաղում, որպես լվացող միջոցներ, օճառներ, ֆլոտացնող, մանածագործական օժանդակ, նավթամթերքների որակը բարձրացնող նյութեր, էմուլսիաների և կոլոիդային համակարգերի կայունացուցիչներ և այլն։ Լայն կիրառումը պահանջում է ստեղծել շրջապատը չկեղտոտող, բնական պայմաններում կենսաքիմիական քայքայման ենթարկվող մակերևութային ակտիվ նյութեր։ Բնական մակերևութային ակտիվ նյութերը կարևոր են կենսաքիմիական պրոցեսներում, մտնում են արյան, մարսողական, բուսական հյութերի բաղադրության մեջ։

Կաղապար:ՀՍՀ