Միջին գիծ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Անաղբյուր

Եռանկյան միջին գիծը՝ DE

Եռանկյան միջին գիծը եռանկյան երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածն է։ Ամեն եռանկյուն ունի երեք միջին գիծ։

Առաջին հատկանիշ

  • Եռանկյան երկու կողմերի միջնակետներն իրար միացնող միջին գիծը զուգահեռ է եռանկյան երրորդ կողմին։
Ապացույց

Դիտարկենք եռանկյուններ ABC-ն ADE-ն։ Անկյուն A-ն ընդհանուր է երկուսի համար և ABAD=ACAE=2 հետևաբար եռանկյուններ ABC-ն ADE-ն նման են, ինչից էլ հետևում է, որ

<ADE = <ABC

<ADE-ն և <ABC-ն համապատասխան անկյուններ են հետևաբար DE միջին գիծը զուգահեռ է BC կողմին։

Երկրորդ հատկանիշ

  • Եռանկյան երկու կողմերի միջնակետներն իրար միացնող միջին գծի չափը եռանկյան երրորդ կողմի կեսն է։
Ապացույց

Ըստ առաջին հատկանիշի ապացույցի, հետևում է որ եռանկյուններ ABC-ն ADE-ն նման են, և ABAD=ACAE=2 հետևաբար BCDE=2։

Կաղապար:Երկրաչափություն-անավարտ