Մկնդեղի հանքանյութեր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Թարմացնել Մկնդեղի հանքանյութեր, արսենի հանքանյութեր, բնական միներալային առաջացումներ, որոնց մեջ մկնդեղի (As) պարունակությունը բավարար է նրա և միացությունների տնտեսապես շահավետ կորզման համար։ Հայտնի են As պարունակող ավելի քան 120 միներալ։ Առավել տարածված արսենապիրիտը (մկնդեղային հրաքարը), լյոլինգիտը՝ FeAsS (72, 8% As), ռեալգարը, ուրիպիգմենտը։ Ըստ արդյունաբերական դասակարգման մկնդեղի հանքանյութերի հանքավայրերը ստորաբաժանվում են մի շարք տիպերի՝ մկնդեղային (արսենապիրիտային և ռեալգարաուրիպիգմենտային), ոսկի-մկնդեղային, բագմամետաղ-մկնդեղային, մկնդեղ-կապարային։ As-ի առավելագույն պարունակությունը արդյունաբերության հանքանյութերում կազմում է 2%, սակայն սովորաբար մշակվում են ավելի հարուստ (5-10%) հանքանյութերը։ Ավելի աղքատ հանքանյութերը հարստացվում են գրավիտացիոն մեթոդներով և ֆլոտացիայով։

Մկնդեղի հանքանյութերի հանքավայրերը հայտնի են ԱՄՆ-ում, Բոլիվիայում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Շվեդիայում, Ռուսաստանում։ Կաղապար:ՀՍՀ