Մորիս դը Բրոյլ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Լուի Ցեզար Վիկտոր Մորիս, Բրոլի 6-րդ հերցոգ, ավելի հայտնի է որպես Մորիս դը Բրոյլ (Կաղապար:Lang-fr, Կաղապար:ԱԾ), ֆրանսիացի ֆիզիկոս-նորարար։

Հայտնի տեսաբան Լուի դը Բրոյլի ավագ եղբայրը։

Փարիզի գիտությունների ակադեմիայի (1924) և Ֆրանսիական ակադեմիայի (1934) անդամ։ Գիտական աշխատանքները նվիրված են ռենտգենյան ճառագայթման, ատոմային ֆիզիկային, միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների ֆիզիկային։

Կենսագրություն

Մորիս դե Բրոյլը սերում է հայտնի արիստոկրատական Բրոյլի ընտանիքից, որի ներկայացուցիչները երկար տարիներ Ֆրանսիայում զբաղեցրել են քաղաքական և ռազմական պաշտոններ։ Մորիսը 5-րդ հերցոգ դե Բրոլիի և նապոլոնյան մարշալ Ֆիլիպ դե Պոլ Սեգյուրի թոռնուհու՝ Պոլինա դԱրամայի (Կաղապար:Lang-fr) հինգ երեխաներից երկրորդն էր։ Փարիզի Կաղապար:Iw փայլուն կերպով ավարտելուց հետո Մորիսը 1893 թվականին ընդունվեց Կաղապար:Iw, որտեղ սովորել է մինչև 1895 թվականը։ Հետագա մի քանի տարիներին նա ծառայել է Միջերկրական էսկադրայի նավերից մեկում որպես ծովային սպա։ Միաժամանակ ֆիզիկա է ուսումնասիրել Տուլոնի և Մարսելի համալսարաններում, որոնցից վերջինն ավարտել է 1900 թվականին՝ ստանալով գիտությունների լիցենցիատի աստիճան։ Մորիս դե Բրոյլը տեղադրել է առաջին անհաղորդալար ռադիոհաղորդիչը ֆրանսիական նավատորմի նավի վրա և ցանկանում էր իր ամբողջ ժամանակը տրամադրել գիտությանը, սակայն ընտանիքի անդամների ճնշման տակ ստիպված մնաց ծառայության մեջ։ Միայն 1904 թվականին՝ պապի մահից հետո, նա վերցրեց անժամկետ արձակուրդ և չորս տարի անց վերջնականապես անցավ թոշակիԿաղապար:Sfn։

Մորիս դե Բրոյլը ծառայությունը թողնելուց հետո Փարիզի աստղադիտարանում սպեկտոսկոպիա էր ուսումնասիրում Անրի Ալեքսանդր Դելանդրի ղեկավարությամբ։ Դրանցի բացի նա Փարիզի Շատոբրիանի փողոցում գտնվող իր տանը կազմակերպել էր փոքրիկ մասնավոր լաբորատորիա։ Այստեղ, ինչպես նաև Քոլեջ դե Ֆրասում Մորիսն ուսումնասիրում էր գազերի իոնացումը, լիցքավորված ատոմների, մոլեկուլների և փոշու ու ծխի առավել մեծ մասնիկների շարժումը, չափում էր էլեկտրոնի լիցքը։ Այս պրոբլեմատիկան հանդիսանում էր 1908 թվականին Մորիսի՝ Պոլ Լանժևանի ղեկավարությամբ պաշտպանած դիսերտացիայի թեման։ Մորիս դե Բրոյլն իր լաբորատորիայի ընդլայնումից հետո հնարավորություն ստացավ հրավիրելու մի շարք ուսանողների և աշխատակիցների իրեն հետաքրքրող հարցերի ուղղությամբ առավել ինտենսիվ աշխատելու համարԿաղապար:SfnԿաղապար:Sfn։

(1911) թվականի առաջին Սոլվեևյան կոնգրեսի մասնակիցները։ Մորիս դե Բրոյլը ձախից վեցերորդն է

1912 թվականին ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիայի հայտնագործումից հետո դը Բրոյլն սկսեց զբաղվել ռենտգենյան սպեկտրոսկոպիայով, որը նրա գործունեության հիմնական ուղղությունն էր։ Ուիլյամ Հենրի Բրեգից անկախ նա առաջարկեց օգտագործել պտտվող բյուրեղ ռենտգենյան սպեկտրների ուսումնասիրման համար, հայտնաբերեց «կիզակետման էֆեկտը» և այդ մեթոդի օգնությամբ ստացավ որոշ մետաղների որակյալ սպեկտրներ, բայց չէր նկատել այն օրինաչափությունը, որ մոտավորապես այդ նույն ժամանակ հայտնագործեց Հենրի ՄոզլինԿաղապար:Sfn։ Պտտվող բյուրեղի մեթոդի հաջողությունը շատ դեպքերում անսպասելի էր, քանի որ գիտնականներից շատերին թվում էր, թե շրջադարձն ընդամենը կլղոզի մակերևույթից անդրադարձած ճառագայթների պատկերը։ Սակայն պարզվեց, որ բյուրեղի դանդաղ պտույտը (ժամում մի քանի աստիճան) թույլ է տալիս միմյանց նկատմամբ մի փոքր շրջված պատկերների մեծ քանակության հաշվին, սպեկտրներում բացառել մակերևույթի անհարթության պատճառով առաջացած պատահականություններըԿաղապար:Sfn։ Բացի դրանից դը Բրոյլը հայտնաբերեց ռենտգենյան ճառագայթումով մասնիկների իոնացումըԿաղապար:Sfn և Լուսասկավառակով սպեկտրոմետրի իոնացնող խցիկի փոխարինմամբ կառուցեց ռենտգենյան սպեկտրոգրաֆըԿաղապար:Sfn։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Մորիս դե Բրոյլը՝ որպես ծովային լեյտենանտ, զբաղվեց սուզանավերի միջոցով ռադիոկապի պրոբլեմների հայտնաբերմամբ և վերացմամբԿաղապար:SfnԿաղապար:Sfn։ Աշխատելով սկզբում Կամարգում, հետո Բորդոյի անլար միջազգային կապի կայանում՝ նա կարողացավ ահագին առաջ գնալ ռադիոազդանշանների մոդուլացման և դետեկտման համար տրիոդի կիրառողներից առաջինը լինելով։ Հետագայում նա զբաղվում էր հրետանային ձայնաչափությամբ, ինչպես նաև ծառայում էր որպես ֆրանսիական ռազմածովային կցորդ Բրիտանական ծովակալությունումԿաղապար:Sfn։

Պատերազմից հետո Ալեքսանդր Դովիյեի (Կաղապար:Lang-fr) և մնացած աշխատակիցների հետ Մորիս դե Բրոյլն ուսումնասիրում էր նյութի կառուցվածքի ռենտգենյան ճառագայթների կլանման սպեկտրներ քվանտային պատկերացումների լույսի ներքո։ Մասնավորապես, դեռ 1913 թվականին նա առաջին անգամ նկատեց ռենտգենյան ճառագայթման կլանման շերտերի սահմանները, որոնք միայն հետագայում ստացան ճշգրիտ մեկնաբանություններԿաղապար:Sfn[1], հետագայում հայտնաբերեց կլանման L-շերտի երրորդ սահմանը, մանրամասնորեն ուսումնասիրեց բազմաթիվ գծերի և այսպես կոչված «կորպուսկուլյար սպեկտրների» նուրբ կառուցվածքը, այսինքն ֆոտոէլեկտրոնների ռենտգենյան ճառագայթման ժամանակ արձակած սպեկտրները, սակայն հիասթափվեց ունեցած սարքավորումների զգայունության անբավարարության պատճառովԿաղապար:Sfn[2]։ Այնուամենայնիվ, 1921 թվականին նրան հաջողվեց հաստատել, որ ֆոտոէլեկտրոնների սպեկտրի բոլոր առանձնահատկությունները ճշգրտորեն կրկնում են իրենց առաջացնող ռենտգենյան ճառագայթման սպեկտրները, ընդ որում ճառագայթման ընդհանուր էներգիան պետք է ամբողջությամբ տրվի անհատական էլեկտրոնին։ Այլ խոսքերով՝ ռենտգենյան ճառագայթներից ծնված երկրորդական էլեկտրոնների էներգիան, այդ ճառագայթները ծնող առաջնային էլեկտրոնների էներգիայից փոքր չէր, որը հանդիսանում էր էական պրոբլեմ՝ եթե էլեկտրամագնիսական ճառագայթումը ալիք է, ապա այն պետք է մարի միջավայրում տարածման ժամանակ։ Վերլուծելով ստացված արդյունքները դե Բրոյլը եկավ այն եզրահանգման, որ ռենտգենյան ճառագայթումը պետք է ունենա մասնիկային բնույթ կամ, ծայրահեղ դեպքում, նրա էներգիան պետք է ինչ- որ կերպ կուտակվի ալիքի մակերևույթին[3]Կաղապար:SfnԿաղապար:Sfn:Այս ամենը էականորեն ազդեց Լուի դե Բրոյլի տեսակետների զարգացման վրա, ով ֆիզիկայով հետաքրքրվեց շնորհիվ մեծ եղբորը՝ դեռևս 1911 թվականից Մորիսը աշխատում էր Սոլվեևյան կոնգրեսում որպես քարտուղար և այնտեղ քննարկվող քվանտային ֆիզիկայի չլուծված պրոբլեմներով կարողացավ հետաքրքրել Լուիին։ 1920-ական թվականների սկզբներին կրտսեր դե Բրոյլը միացավ լաբարատորիայում ընթացող հետազոտություններին և դարձավ ատոմի ճեղքման և ճառագայթման բնույթի վերաբերյալ մի քանի աշխատանքների համահեղինակըԿաղապար:Sfn։ Ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի բնագավառում իր ձեռքբերումների համար Մորիս դե Բրոյլը (մենակ և եղբոր հետ միասին) մի քանի անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակիԿաղապար:Sfn։

(1921) Սոլվեևյան երրորդ կոնգրեսի մասնակիցները։ Մորիս դե Բրոյլը երկրորդ շարքում աջից ծայրինն է

Նրա մասնավոր լաբորատորիայում ընթացող աշխատանքների շրջանակը կամաց-կամաց ընդլայնվում էր և ներառում իր մեջ նոր ուղղություններ՝ միջուկային և տիեզերական ճառագայթների ֆիզիկաներ։ Մորիս դե Բրոյլը Ֆրանսիայում առաջինը գործարկեց Վիլսոնի խցիկը, լաբարատորիայում տեղակայեց 300 կՎ լարումով Կոկրոֆտ-ւոլտոնի գեներատորը։ Վիլսոնի խցիկի և մեծ էլեկտամագնիսի օգնությամբ Ֆրանսիական գիտությունների ակադեմիայում նա հետազոտեց տիեզերական ճառագայթները և հայտնաբերեց, որ նրանք հիմնականում կազմված են դրականապես լիցքավորված մասնիկներիցԿաղապար:Sfn։ Նեյտրոնի հայտնագործումից քիչ ավելի ուշ՝ 1932 թվականին, դը Բրոյլն իր աշխատակից Կաղապար:Iw հետ համատեղ անցկացրեց այդ մասնիկների ցրման և կլանման առաջին փորձերը և հայտնաբերեց, որ նոր ռադոն- բերիլիում աղբյուրից արձակված նեյտրոնները էֆեկտիվ կերպով կլանվում ու ցրվում են պարաֆինի կողմից, մինչդեռ կապարը փաստորեն թափանցիկ էր նրանց համար[4]:1942 թվականին, Ֆրեդերիկ Ժոլիո- Կյուրիի խնդրանքով, դե Բրոյլը փոխարինեց Պոլ Լանժևենին, որը ձերբակալվել էր օկուպացիոն իշխանությունների կողմից, ընդհանուր ֆիզիկայի կաֆեդրայի կառավարչի պաշտոնում մոտ երկու տարի Քոլեջ դե Ֆրանսում։ Նա ակտիվ գիտական գործունեությունը թողեց 1946 թվականինԿաղապար:Sfn։

Մորիս դե Բրոյլն ակտիվորեն մասնակցում էր ադմինիստրատիվ և կազմակերպական աշխատանքների, Ատոմային էներգիայի հանձնաժողովի աշխատանքին, Կաղապար:Iw և Կաղապար:IwԿաղապար:Sfn անդամ էր։ Օգտագործելով իր ունեցած կապերը՝ գիտնականը ամեն կերպ օժանդակում էր իր լաբորատորիայում ստացված արդյունքների և այնտեղ մշակված սարքավորումների ներդրմանը արդյունաբերության մեջ․ նրա աշակերտներից շատերը խոշոր գործակալություններում խորհրդատու էին կամ աշխատում էին այնտեղ։ Այսչափ սերտ կապերը արդյունաբերական արտադրության մեջ բնութագրական չէր այն ժամանակվա Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի համար և թույլ էր տալիս չսահմանափակվել ընտանեկան միջոցներով ու լրացուցիչ ֆինանսավորում ստանալ հետազոտությունների համարԿաղապար:SfnԿաղապար:Sfn։ Մորիս դե Բրոյլի հանրահայտ աշակերտներից ու աշխատակիցներից են Ալեքսանդր Դովիյեն, Լուի դե Բրոյլը, Լուի Լեպրենս-Ռենգեն, Ժան Տիբոն(Կաղապար:Lang-fr), Կաղապար:Iw, Կաղապար:Iw, Կաղապար:Iw և ուրիշ ֆրանսիական ֆիզիկոսներԿաղապար:Sfn։ Կոլեգաների և աշակերտների հիշողությունների համաձայն՝ դե Բրոյլը լաբորատորիան ղեկավարում էր ոչ ավտորիտար կերպով և հարգանքով ու ուշադրությամբ էր վերաբերվում աշխատակիցներին։ Ինչպես գրում է Լեպրենս-Ռենգեն, դե Բրոյլը «չափից դուրս սիրալիր էր, նրա մեջ գոռոզություն չկար, նա անկաշկանդորեն էր վերաբերվում իր զրուցակցին, այնպես որ նրա մեջ տեսնում էինք իսկական գիտնականի խորաթափանցություն, սկզբունքային համեստություն, հաշվեկշռված դատողություն մարդկանց կամ իրադարձությունների վերաբերյալ, որոնք նա նկարագրում էր... էներգիայով լեցուն և խայթող հումորով»Կաղապար:Ref+Կաղապար:Sfn:

1904 թվականից Մորիս դե Բրոյլը ամուսնացած էր Կամիլե Բերնու դե Ռոշետյեի (Կաղապար:Lang-fr, 1883-1966) հետԿաղապար:Sfn։ Նրանց միակ աղջիկը մահացել էր 1911 թվականին վեցամյա հասակումԿաղապար:Sfn։ Մորիսի մահից հետո՝ 1906 թվականից, հորից նրան անցած հերցոգի տիտղոսը ժառանգեց Լուի դե ԲրոյլըԿաղապար:Sfn։

Պարգևներ և անդամակցություններ

Հրատարակություններ

Գրքեր

Հիմնական գիտական Հոդվածներ

Նշումներ

Կաղապար:Ծանցանկ

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Օրվա հոդված նախագծի մասնակից