Յասումասա Կանադա
Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Յասումասա Կանադա (ճապ․՝ 金田 康正, Կաղապար:ԱԾ), ճապոնացի մաթեմատիկոս[1][2]։
Յասումասա Կանադան գիտական շրջանակներում հայտնի է դարձել պի թվի հաշվարկման (ստորակետից հետո ընկած նիշերի) իր աշխատանքներով։ 1997 թվականին դարձել է Տոկիոյի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսոր։
π թվի հաշվարկում
Մինչ օրս Յասումասա Կանադային է պատկանում պի թվի արժեքի հաշվարկման ռեկորդը։ Այսպես, Hitachi SR 8000/MPP գերհամակարգիչը ստորակետից հետո հաշվարկել է 1,2411 տրիլիոն նիշ։ Համակարգչային հաշվարկի արագությունը վայրկյանում 2 տրիլիոն գործողություն է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 1 տերաբայթ[3]։ Այդ հաշվարկները տեղի են ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 6-ին և տևել են ավելի քան 400 ժամ[4]։ Հաշվարկները կատարվել են Մաչինի բանաձևերով, սակայն օգտագործվել են նաև այլ ալգորիթմներ՝ Բրենտ-Սալամինի, Բորվեյնների և այլն[3]։ 1995 թվականին ստեղծվել է Բեյլի-Բորվեյն-Պլաուֆի հատուկ բանաձևը[3]։
Նախկինում՝ 1981 թվականին, Յասումասան հաշվարկել է պիի արժեքի երկու միլիոն նիշ ստորակետից հետո[5]։ 1995 թվականին հայտնի էր 6 միլիարդ նիշ[3]։ 1997 թվականին նա կարողացել է հաշվել 51 539 600 000 նիշ ստորակետից հետո[6], իսկ 1999 թվականին՝ 206 158 430 000 նիշ[3]։