Նատրիումի գերօքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Նատրիումի գերօքսիդ, նատրիումի պերօքսիդ, Na2O2, նատրիումի և թթվածնի միացություն, որը պարունակում է O2 անիոն։ Սպիտակ փոշի է, պարունակում է 20,5 զանգվածային ակտիվ թթվածին։ Հալվում է մոտ 600°С-ում բուռն քայքայվելով։ Քայքայվել սկսում է 300 °C-ից բարձր տաքացնելիս (2Na2O2=2Na2O+O2Ջրում հիդրոլիզվում է՝ Na2O2+H2O=2NaOH+H2O2։ Փոխազդում է խոնավ CO2-ի հետ՝ 2Na2O2+2CO2=2Na2CO3+O2։ Այս հատկությունն օգտագործում են փակ ծավալներում (սուզանավեր, գազապաստարաններ ևն) թթվածնի պարունակությունը օդում վերականգնելու համար։ Ուժեղ օքսիդիչ է՝ թուղթը, ճարպերը, բամբակը, փայտի թեփը նատրիումի գերօքսիդի հետ հպվելիս բոցավառվում են։ 500 °C-ում և 300 մթն ճնշման տակ միանում է թթվածնին՝ առաջացնելով նատրիումի վերգերօքսիդ՝ NaO2։ Նատրիումի գերօքսիդ ստանում են նատրիումը, CO2-ից զտված օդում, օքսիդացնելով (300 °C)։ Տեխնիկական նատրիումի գերօքսիդը NaO2 պարունակելու պատճառով դեղնավուն է։ Օգտագործվում է որպես սպիտակեցնող միջոց (H2O2-ի պինդ փոխարինիչն է) և օքսիդիչ։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ