Նիտրիտներ

Նիտրիտներ, մետաղների և ամոնիումի, ազոտային թթվի աղեր են, պարունակում են միավալենտ անիոն։ Ջրում լուծելի, բյուրեղային նյութեր են, մեծ մասամբ անգույն։ Տաքացնելիս քայքայվում են (ալկալիական մետաղների նիտրիտները՝ հալվելուց հետո)։ Նիտրիտների քայքայումը բարդ պրոցես է (ընթանում են բազմաթիվ կողմնակի ռեակցիաներ), ստացվում են ազոտի օքսիդներ, ազոտ, երբեմն՝ թթվածին և կախված կատիոնի բնույթից՝ մետաղը, նրա օքսիդը կամ նիտրատը։
Ամոնիումի նիտրիտները՝ քայքայելիս անջատվում է ։ Նիտրիտներ ունեն և՛ օքսիդացնող, և՛ վերականգնող հատկություններ։ Նիտրիտները ստանում են և խառնուրդի և մետաղի օքսիդի կամ հիդրօքսիդի փոխազդեցությամբ՝ նիտրատները վերականգնելով և փոխանակման ռեակցիաներով։ Օգտագործվում են ազոներկանյութերի արդյունաբերության մեջ։ Նիտրիտները օրգանական միացությունների, , ազոտային թթվի ածանցյալներն են։ Ալկիլնիտրիտները (էսթերներ) անգույնից բաց դեղին հեղուկ կամ պինդ նյութեր են, վատ են լուծվում ջրում, լավ՝ սպիրտում։ Հեշտ հիդրոլիզվում են, պահելիս՝ դանդաղ քայքայվում։ Ֆիզիոլոգիական ակտիվ նյութեր են, արագացնում են սրտի աշխատանքը, լայնացնում անոթները, իջեցնում արյան ճնշումը։ Ստացվում են սպիրտների և ազոտային անհիդրիդի, թթվի, նիտրազիլ քլորիդի փոխազդեցությամբ։ Օգտագործվում են նիտրազաօրգանական միացություններ ստանալու, մի քանիսը (էթիլ, ամիլ, ցիկլոհեքսիլ նիտրիտներ)՝ ասթման, ինչպես նաև կրծքահեղձուկը բուժելու համար։