Նյուտոնի օրենքներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Դասական մեխանիկա

Դասական մեխանիկայի երեք հիմնական օրենքները ձևակերպել է Իսահակ Նյուտոնը 1687 թվականին։

Առաջին օրենք

Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ:Սովորաբար այս օրենքը արտահայտվում է հետևյալ բանաձևով։

𝐅=0d𝐯dt=0.

Այս եզրակացությունը հայտնի է իներցիայի օրենք անվամբ. այն ձևակերպել է Գալիլեյը ավելի քան 400 տարի առաջ։ Հաշվի առնելով այս օրենքի կարևորությունը` Նյուտոնն այն ընդգծել է մեխանիկայի հիմքում ընկած երեք օրենքների շարքում։ Իներցայի օրենքը հայտնի է որպես Նյուտոնի առաջին օրենք։

Երկրորդ օրենք

Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։

Սովորաբար այս օրենքը գրառվում է հետևյալ բանաձևով։
a=Fm,
որտեղ a - մարմնի արագացումն է, F - մարմնի վրա կիրառված ուժը, իսկ  m - նյութական կետի զանգվածը։
ma=F

Ըստ արդի մեխանիկայի պատկերացումների՝ առաջին և երկրորդ օրենքներում մարմին ասելով, պետք է հասկանալ նյութական կետ, իսկ շարժում ասելով՝ շարժում հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ։

Երրորդ օրենք

Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ F 1,2 = F 2,1

Տես նաև

Արտաքին հղումներ

Կաղապար:Երկնային մեխանիկա Կաղապար:ՀՍՀ