Նոամ Էլկիս

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ ԱնձՆոամ Դեյվիդ Էլկիս (Կաղապար:Lang-en, Կաղապար:ԱԾ), ամերիկացի մաթեմատիկոս, մաթեմատիկայի պրոֆեսոր Հարվարդի համալսարանում։ Հիմնական գործերը եղել են թվերի տեսության և կոմբինատորիկայի բնագավառներում։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (2017 թվականից)։

Կենսագրություն

Ծնվել է 1966 թվականին Նյու Յորքում, բայց 1970-1978 թվականներին ընտանիքի հետ ապրել է Իսրայելում, ԱՄՆ վերադառնալուց հետո նա ստիպված է եղել յուրացնել անգլերենը[1]։ 1982 թվականին Էլկիսը ավարտել է Նյու Յորքի դպրոցը[2][3], ընդ որում ավարտելուց մի տարի առաջ (1981) նա պարգևատրվել է ոսկե մեդալով՝ մաթեմատիկայի 22-րդ միջազգային օլիմպիադայում[4]։

Այնուհետև Էլկիսը ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ նա դարձել է Վիլյամ Լոուել Պատնեմի անվան մաթեմատիկայի օլիմպիադայի ամենաերիտասարդ հաղթողը[5]։ 1987 թվականին Էլկիսը ստացել է դոկտորական աստիճան՝ Հարվարդի համալսարանում, ղեկավարները եղել են Բենեդիկտ Գոսսը և Բարրի Մազուրը[6]։ Դոկտորական աստիճանը պաշտպանելուց հետո նա որպես դասախոս մնացել է Հարվարդում։

Էլկիսի կողմից մի քանի արդիական մաթեմատիկական խնդիրների հաջող լուծումը նրան բերեց ճանաչում և Հարվարդի դոցենտի պաշտոնը (1990)[2]։ Երեք տարի հետո (1993) 26-ամյա Էլկիսը դարձավ ամենաերիտասարդ հաստիքային պրոֆեսորը Հարվարդի պատմության մեջ[7]։

Գիտական գործունեություն

1987 թվականին իր դիսերտացիայում ապացուցել է, որ ցանկացած էլիպտիկ կորագիծ ռացիոնալ թվերի հանդեպ պարունակում է անվերջ մեծ սուպերսինգուլար պարզ թվեր[8]։

1988 թվականին նա ուսումնասիրել է Էիլերի հիպոթեզը չորրորդ աստիճանի հավասարման համար, ինչից հետևում է, որ a4+b4+c4=d4 հավասարումը լուծում չունի ամբողջ թվերի հետ (ընդհանրացում՝ Ֆերմայի մեծ թեորեմ)։ Էլկիսը հերքել է այս՝ գտնելով հակաօրինակը[9][10]։

26824404+153656394+187967604=206156734.

Զարգացնելով անգլիացի մաթեմատիկոս Արթուր Էթկինի աշխատանքները, Էլկիսը ընդլայնել է գաղտնագրության մեջ կարևոր Շուֆայի ալգորիթմը, լրացված տարբերակը հիմա անվանվում է ալգորիթմ Շուֆա-Էլկիս-Էթկին։

1994 թվականին Էլկիսը որպես զեկուցող հրավիրված է եղել Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսին՝ Ցյուրիխում[11]։

Հետաքրքրություններ

Էլկիսի հետաքրքրությունների մեջ են մտնում երաժշտությունը և շախմատը։ Էլկիսը ուսումնասիրել է երաժշտության և մաթեմատիկայի մեջ եղած կապը, նա մտնում է «Journal of Mathematics and Music» ամսագրի խորհրդակցական խորհրդի մեջ[12][13]։

Նա հանդիսանում է շախմատի վարպետ[14], բացի այդ, նա փորձառու շախմատային կոմպոզիտոր է։ 1996 թվականին Էլկիսը դարձել է Շախմատի կոմպոզիցիաների լուծման աշխարհի առաջնության հաղթող (Թել Ավիվ)[7]։

Էլկիս՝ Կոնվեյի «Կյանք» խաղի էնտուզիաստ, նա հայտնաբերել է շատ նոր հաստատուն դիրքեր[15] և ուսումնասիրել է նատյուրմորտի մաթեմատիկան վանդակային ավտոմատների այս տարբերակում[16]։

Մրցանակներ և մեծարանք

  • 2004 թվականին ստացել է Լեստեր Ֆորդի[17] և Կոնտանտի մրցանակ՝ Ամերիկյան մաթեմատիկական ընկերության կողմից[18]։
  • 2017 թվականին ընտրված է եղել ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից[19]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ