Նորմալ պոտենցիալ

Նորմալ պոտենցիալ, ստանդարտ պոտենցիալ, ֆիզիկա-քիմիական մեծություն։ Բնորոշում է լուծույթի և նրա մեջ մտցված էլեկտրոդի միջև պոտենցիալների հավասարակշռային տարբերությունը, երբ էլեկտրոդային ռեակցիային մասնակցող նյութերի ակտիվությունները հավասար են 1-ի։ Էլեկտրոդի և լուծույթի պոտենցիալների իրական տարբերությունները գործնականորեն հնարավոր չէ չափել։ Այդ պատճառով օգտվում են տվյալ և որևէ համեմատական էլեկտրոդի պոտենցիալների տարբերությունը բնորոշող մեծությունից։ Որպես համեմատական էլեկտրոդ սովորաբար օգտագործում են ջրածնային նորմալ էլեկտրոդը, որի պոտենցիալն ընդունվում է զրոյի հավասար։ Այդ էլեկտրոդի նկատմամբ բացասական լիցք ունեցող էլեկտրոդների նորմալ պոտենցիալները բացասական են, դրական լիցք ունեցողներինը՝ դրական։ Մետաղների շարքը, որտեղ նրանք դասավորված են ըստ նորմալ պոտենցիալի արժեքի աճման, կոչվում է լարման շարք։ Նորմալ պոտենցիալները հաշվում են գալվանական էլեմենտների էլեկտրաշարժ ուժը չափելու կամ ռեակցիայի ընթացքում Գիբսի էներգիայի () ստանդարտ արժեքների փոփոխության միջոցով։ Նորմալ պոտենցիալների օգնությամբ կարելի է հաշվել քիմիական ռեակցիաների հավասարակշռության հաստատունները, -ն, կատարել թերմոդինամիկական այլ հաշվումներ։