Ուժի մոմենտ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ուժի մոմենտ, մեխանիկական մեծություն, որը բնութագրում է պինդ մարմնի վրա ներգործող ուժի պտտական ազդեցությունը։ Տարբերում են ուժի մոմենտ բևեռի (կետի) և առանցքի նկատմամբ։

Սահմանում

O բևեռի նկատմամբ ուժի մոմենտը վեկտորական մեծություն է, որը հավասար է Օ բևեռից ուժի կիրառման կետը տարած r շառավիղ-վեկտորի և F ուժի վեկտորի վեկտորական արտադրյալին.

M=[Fr]։

Ուժի մոմենտը հաշվում են

M=Frsinα

բանաձևով, որտեղ αr և F վեկտորների կազմած անկյունն է, իսկ l=rsinα-ն՝ ուժի բազուկը, որը հավասար է ուժի ազդման գծի և Օ կետի միջև եղած հեռավորությանը։

Ուժի մոմենտը a առանցքի նկատմամբ (Ma) սկալյար մեծություն է, որը հավասար է ուժի մոմենտի վեկտորի պրոյեկցիային а առանցքի վրա՝ այդ առանցքի ցանկացած O կետի նկատմամբ (Ma-ի արժեքը կախված չէ O բևեռի ընտրությունից а առանցքի վրա)։ Ուժի մոմենտները բևեռի նկատմամբ գումարվում են երկրաչափորեն, իսկ առանցքի նկատմամբ՝ հանրահաշվորեն։

Չափման միավորներ

Միավորների միջազգային համակարգում ուժի մոմենտը չափվում է Ն·մ-ով։

Ոլորող մոմենտ

Ոլորող մոմենտը նյութերի դիմադրությունում ուժային գործոն է, որն առաջ է բերում ողորման դեֆորմացիա։ Արտահայտվում է ուժի և երկարության արտադրյալով։ Ոլորող մոմենտի ագդման հետևանքով կոնստրուկցիայի տարրերի լայնական կտրվածքներում առաջանում են շոշափող լարումներ։

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:ՀՍՀ