Ունակություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Էլեկտրամագնիսականություն Ունակություն (Էլեկտրաունակություն), հաղորդիչի կամ հաղորդիչների համակարգի էլեկտրական բնութագիր, հաղորդիչի՝ էլեկտրական լիցք կուտակելու ունակությունը։ Էլեկտրատեխնիկայում այն կոչում են երկու հաղորդիչների փոխադարձ ունակություն։ Այդպիսի ունակությունը սահմանվում է որպես լիցքի մեծության և այդ հաղորդիչների պոտենցիալների տարբերության հարաբերություն։

Առանձնացված (այլ հաղորդիչներից հեռու գտնվող) հաղորդիչի էլեկտրաունակություն է կոչվում այն մեծությունը (C), որը հավասար է հաղորդիչի լիցքի (q) և էլեկտրական պոտենցիալի (φ) հարաբերությանը՝ C=qφ:

Երկու հաղորդիչների փոխադարձ էլեկտրաունակություն է կոչվում այն մեծությունը, որը հավասար է մի հաղորդիչից մյուսին փոխանցված էլեկտրական լիցքի և հաղորդիչների պոտենցիալների տարբերության փոփոխության հարաբերությանը։ Մասնավորապես, կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝ C=qφ1φ2 ((q)-ն կոնդենսատորի լիցքն է, φ1,φ2 շրջադիրների պոտենցիալներն են)։

Վակուումում գտնվող առանձնացված հաղորդիչ գնդի էլեկտրաունակությունը թվապես հավասար է իր շառավղին։ Հաղորդիչների էլեկտրաունակությունը կախված է դրանց ձևից, չափերից, փոխդասավորությունից և միջավայրի դիէլեկտրիկ թափանցելիությունից։ Միավորների միջազգային համակարգում էլեկտրաունակությունը չափվում է ֆարադով, իսկ գաուսյան համակարգում՝ սմ–ով։ Ստորև բերվում են որոշ հաղորդիչների և դրանց պարզագույն համակարգերի էլեկտրաունակության հաշվման բանաձևերը (Միավորների միջազգային համակարգում)։

  1. r շառավղով գնդի էլեկտրաունակությունը՝ C=4πεε0r (երկրագնդի էլեկտրաունակությունը մոտավորապես հավասար է 710 մկֆ),
  2. r շառավղով բարակ տափօղակի էլեկտրաունակությունը՝ C=6425πεε0r
  3. հարթ կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝ C=εε0Sd (d-ն շրջադիրների հեռավորությունն է, S–ը՝ մակերեսը),
  4. գնդային կոնդենսատորների էլեկտրաունակությունը՝ C=4πεε01/r11/r2 (r1-ը ներքին գնդի շառավիղն է, r2–ը՝ արտաքին),
  5. գլանային կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝ C=2πεε0llnr2/r1 (l-ը գլանի երկարությունն է, r1-ը ներքին գնդի շառավիղն է, r2–ը՝ արտաքին)։

Գրված բանաձևերում ε0–ն վակուումի դիէլեկտրիկ թափանցելիությունն է, ε-ը՝ միջավայրի։

Կաղապար:ՀՍՀ