Պի թվի օր

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Վաթերլոյի համալսարանում π թվի օրը առաջարկվում է անվճար կարկանդակ (pie)

Պի թվի օրը, π մաթեմատիկական հաստատունին նվիրված տոն, որը նշում են մարտի 14-ին (ամիս/ամսաթիվ ֆորմատով՝ 3/14), որը համընկնում է պի թվի առաջին երեք իմաստալից նիշի հետ[1][2]։ Այն հիմնադրել է Exploratorium-ի աշխատակից Լարի Շոուն 1988 թվականին։ Տոնակատարությունները հաճախ ներառում են կարկանդակ ուտելը կամ պի թվի նիշերն անգիր ասելու մրցույթներ անցկացնելը։ 2009 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Պի թվի օրվա նշանակմանը[3]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսը 2019 թվականի նոյեմբերին պի թվի օրը հայտարարել է մաթեմատիկայի միջազգային օր[4][5]։

Պի թվի հետ է կապված նաև հուլիսի 22-ը՝ «Մոտավոր π թվի օրը» (Կաղապար:Lang-en), որովհետև ամսաթվերի եվրոպական ձևաչափով այդ օրը գրվում է 22/7, իսկ այդ տեսքով գրված կոտորակը համապատասխանում է π-ի մոտավոր արժեքին[6]։

Մարտի 14-ին նշվում է նաև Ալբերտ Այնշտայնի (1879-1955) ծննդյան օրը, իսկ 2018 թվականի այդ օրը 76 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։

Պատմություն

Պի թվի օրվա հայտնի ամենավաղ պաշտոնական կամ մասշտաբային տոնակատարությունը 1988 թվականին կազմակերպել է Լարի Շոուն Սան Ֆրանցիսկոյի Էքսպլորատորիումում (Կաղապար:Lang-en)[7], որտեղ Շոուն աշխատում էր որպես ֆիզիկոս[8], որին մասնակցել են նրա աշխատակիցները և այլ մարդիկ, իսկ միջոցառման ավարտին կերել են մրգային կարկանդակներ[9]։ Հետագայում Էքսպլորատորիումը շարունակել է տոնել պի թվի օրը[10]։

2009 թվականի մարտի 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ոչ պարտադիր բանաձև (111 H. Res. 224)[3], որը 2009 թվականի մարտի 14-ը ճանաչել է Պի թվի ազգային օր (Կաղապար:Lang-en)[11]։ 2010 թվականի մարտի 14-ին Google-ը ներկայացրել է պի թվի օրվան նվիրված Google Doodle-ը, որում Google բառը գտնվում էր շրջանագծերի և պի թվի խորհրդանիշների պատկերների վրա[12], իսկ 2018 թվականին՝ տոնի 30-ամյակին, դա եղել է Դոմինիկ Անսելի կարկանդակը՝ իր տրամագծով բաժանված շրջանագիծ[13]։

2014 թվականի ամբողջ մարտ ամիսը (3/14) ոմանց կողմից նշվել է որպես «Պի թվի ամիս»[14][15]։ 2015 թվականին մարտի 14-ը նշվել է որպես «սուպեր Պիի օր» (Կաղապար:Lang-en)[16], որովհետև այդ ամսաթիվը գրվել է որպես 3/14/15 (ամիս/օր/տարի ձևաչափով)։ Ժամը 9:26:53-ին ամսաթիվը և ժամը միասին ներկայացնում էին π թվի առաջին 10 նիշերը[17]։

Տոնակատարություն

π թվի արժեքով կարկանդակ

Պի թվի օրը նշվում է տարբեր կերպ․ այդ օրը ձոն են կարդում π թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրում, թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց π թվի, ինչպես նաև կարկանդակ են ուտում, կարկանդակներ նետում․ դա կապված է անգլերենում «pi» (պի) և «pie» (կարկանդակ) բառերի նմանության (/paɪ/) և այն հանգամանքի հետ, որ շատ կարկանդակների ունեն կլոր ձև (շրջան)[18][19]։ Բացի այդ, որոշ դպրոցներում անցկացվում են մրցումներ, թե աշակերտներից ով կարող է հիշել պի թիվը ստորակետից հետո ամենաշատ նիշեր[20][21]։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը ապագա ուսանողներին իրենց դիմումների վերաբերյալ որոշումների ընդունման մասին նամակները հաճախ ուղարկում է պի թվի օրը[22]։ Սկսած 2012 թվականից՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայտարարել է, որ այդ որոշումները (հասանելի միայն հասցեատերերին) առցանց հարապարակվելու են պի թվի օրը երեկոյան ուղիղ ժամը 6:28, որը նրանք կոչվում է «տաու ժամանակ»՝ հավասարապես պատվելու համար նաև պի թվի մրցակից տաու թիվը[23][24]։ 2015 թվականին կանոնավոր որոշումները համացանցում հրապարակվել են ժամը 9:26-ին՝ այդ տարվա «պի րոպեին»[25], իսկ 2020 թվականին կանոնավոր որոշումները հրապարակվել են ժամը 1։ 59-ին, երբ ամսաթիվն ու ժամը կազմել են պի թվի առաջին վեց նիշերը[26]։

Հունիսի 28-ը հայտնի է որպես «Two Pi Day», «տաու թվի օր», 2π, հայտնի է հունական տաու (𝜏) տառով, որը մաթեմատիկական բանաձևերում ընդհանուր բազմապատիկ է։ Ոմանք պնդում են, որ τ-ն ավելի հիմնարար հաստատում է, և որ դրա փոխարեն պետք է նշել տաուի օրը[27][28]։ Այս օրվա տոնակատարությունը կատակով առաջարկում է ուտել «երկու անգամ ավելի շատ կարկանդակ»[29][30][31][32]։

Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում Ալբերտ Այնշտայնի ծննդյան օրվա (որը նույնպես նշվում է մարտի 14-ին) և պի թվի օրվա համատեղ տոնակատարության շրջանակներում[33]։ Այնշտայնը Փրինսթոնում ապրել է ավելի քան քսան տարի՝ աշխատելով Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։ Կարկանդակներ ուտելուց և պի թվի նիշերի անգիր ասելու մրցույթից բացի այդ օրն անցկացվում է Այնշտայնի նմանակների ամենամյա մրցույթը[33]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ