Պուասոնի բաշխում

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Պուասոնի բաշխում (Սիմեոն Պուասոնի անունով), ամբողջաթիվ արժեքներ ընդունող պատահական մեծությունների հավանականությունների կարևոր բաշխումներից։

Պուասոնի բաշխում ունեցող պատահական մեծությունը X=k k(1, 2, 3,․․․) ամբողջ արժեքները ընդունում է

p(k)(Y=k)=λkk!eλ,

հավանականությամբ (λ-ն դրական պարամետր է)։

Պուասոնի բաշխում ունեցող պատահական մեծության մաթեմատիկական սպասումը և դիսպերսիան λ է։ λ1 և λ2 պարամետրերով Պուասոնի բաշխում ունեցող X1 և X2 պատահական մեծությունների գումարը Պուասոնի բաշխումն է՝ λ1+λ2 պարամետրով։

Տեսական-հավանականաին մոդելներում Պուասոնի բաշխումը օգտագործվում է և՛ որպես մոտարկող, և՛ որպես ճշգրիտ բաշխում։ Օրինակ, եթե ո անկախ փորձերում A1, A2,..., An անկախ պատահույթները հանդես են գալիս միևնույն p փոքր հավանականությամբ, ապա այդ պատահույթների որևէ k հատի միաժամանակյա հանդես գալու հավանականությունը մոտավորապես pk(np) է։

Մասնավորաբար, այդ մոդելը լավ է նկարագրում ռադիոակտիվ տրոհման պրոցեսը և ֆիզիկական այլ պրոցեսներ։ Որպես ճշգրիտ բաշխում Պուասոնի բաշխում հանդես է գալիս պատահական պրոցեսների տեսության մեջ։

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ