Պուասոնի գործակից

testwiki-ից
Jump to navigation Jump to search
L կողի երկարությամբ, իզոտրոպ գծային առաձգական նյութից խորանարդի դեֆորմացիան x առանցքով։ Պուասոնի գործակիցը 0.5 է։ Կանաչ խորանարդը դեֆորմացված չէ, կարմիրն x ուղղությամբ երկարել է ΔL չափով, y և z ուղղություններով սեղմվել է ΔL չափով։

Պուասոնի գործակից, առաձգական մարմնի նյութի ֆիզիկական բնութագիր, որը հավասար է մարմնի տարրի լայնական և երկայնական հարաբերական դեֆորմացիաների բացարձակ արժեքների հարաբերությանը։ Մուծել է Սիմեոն Պուասոնը։

Նկարագրում

Ուղղանկյուն զուգահեռանիստը x առանցքի ուղղությամբ ձգելիս այդ առանցքի երկայնքով տեղի է ունենում երկարացում՝

εx=a1aa>0,

իսկ у և z ուղղահայաց առանցքների երկայնքով՝ սեղմում.

εz=c1cc<0,

այսինքն՝ զուգահեռանիստի լայնական կտրվածքի նեղացում։

Պուասոնի գործակիցը հավասար է՝

νyx=|εyεx|

կամ

νzx=|εzεx|

Իզոտրոպ մարմնի դեպքում Պուասոնի գործակիցի մեծությունը չի փոխվում ոչ ձգումը սեղմումով փոխարինելիս, ոչ էլ դեֆորմացիայի առանցքների փոփոխության ժամանակ, այսինքն՝ νxy=νyx=νzx=ν։

Անիզոտրոպ մարմիններում Պուասոնի գործակիցը կախված է առանցքների ուղղությունից։ Պուասոնի գործակիցը, առաձգականության մոդուլներից մեկի հետ, որոշում է իզոտրոպ մարմնի բոլոր առաձգական հատկությունները։ Պուասոնի գործակցի մեծությունը մետաղական նյութերի մեծ մասի համար մոտ է 0,3-ի։

Կաղապար:ՀՍՀ


Կաղապար:Անավարտ