Ջինիի գործակից

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Ջինիի գործակից (0÷1), Ջինիի ինդեքս (0÷100 %)
Կաղապար:Legend Կաղապար:Legend Կաղապար:Legend Կաղապար:Legend Կաղապար:Legend Կաղապար:Legend Կաղապար:Legend Կաղապար:Legend Կաղապար:Legend Կաղապար:Legend

Ջինիի գործակիցը, կամ Ջինիի ինդեքսը վիճակագրական ցուցանիշ է, որը վկայում է տվյալ պետության կամ երկրամասի հասարակության շերտավորման աստիճանի մասին վերաբերյալ այլ ուսումնասիրվող հատկանիշի, օրինակ՝ ամենահաճախը տարեկան եկամուտի աստիճանը որոշելու համար, որը հիմնականում օգտագործում են ժամանակակից տնտեսական հաշվավորումների համար[1]։

Հարցի պատմությունը

Այս վիճակագրական մոդելը առաջարվել և մշակվել է իտալացի վիճակագիր և ժողովրդագիր Կորադո Ջինիի կողմից (Corrado Gini, 1884—1965) և հրապարակվել է 1912 թվականին իր «Գործոնի փոփոխականությունը և փոփոխելիությունը» աշխատության մեջ («Փոփոխականությունը և անհաստատունությունը»)։

Հաշվարկը

Գործակիցը կարելի է հաշվել որպես Լորենցի կորի և հավասարակշռության կորի հատումից առաջացած մարմնի մակերեսի հարաբերությունը այն եռանկյան մակերեսին, որը առաջացել է հավասարության և անհավասարության կորերի հատումից։ Այլ կեսպ ասած՝ հարկավոր է գտնել առաջին մարմնի մակերեսը և բաժանել երկրորդի մակերեսի վրա։ Լիովին հավասարության դեպքում գործակիցը հավասար կլինի 0–ի, իսկ լիովին անհավասարության դեպքում՝ 1–ի։

Ջոնիի գործակիցը կարելի է հաշվարկել Բրաունի բանաձևի միջոցով․

G=|1k=2n(XkXk1)(YkYk1)|,

կամ Ջինիի բանաձևի միջոցով․

G=i=1nj=1n|yiyj|2n2y¯,

որտեղ G՝ Ջինիի գործակից, Xk՝ կուտակված բնակչության թիվ (բնակչությունը բաժանվում է ըստ եկամտի աճի), Yk՝ եկամտի չափը, որը ամբողջությամբ ստանում է Xk, n՝ տնային տնտեսությունների թիվը, yk՝ տնային տնտեսությունների բաժին ընդհանուր եկամտի մեջ, y¯՝ տնային տնտեսւոթյւոննեի եկամուտների միջին թվաբանականը[2]։

Սովորաբար շուկայական տնտեսությանն անցնող երկրներում ռեսուրսների և եկամուտների բաշխումն ուղեկցվում է բնակչության եկամուտների մեծ դիֆերենցումով, իսկ դա ենթադրում է, Ջինի բարձր գործակից, որը պայմանավորված է նաև այդ երկրներում նոր ձևավորվող հարկային համակարգի անկատարությամբ։

Աղբյուրներ

Կաղապար:Ծանցանկ

  1. Գինի, Կ. (1936) On the Measure of Concentration with Special Reference to Income and Statistics, Colorado College Publication, General Series No. 208, 73-79.
  2. Ս․Դ․ Իլյենկովա․ Միկորտնտեսագիտական վիճակագրություն․դասագիրք , Մոսկվա, Ֆինանսներ և վիճակագրություն, 2004, էջ 554.