Ջոն Նյուբերի

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գրող

Ջոն Նյուբերի (Կաղապար:Lang-en, Կաղապար:ԱԾ), անգլիացի հրատարակիչ, անգլո-սաքսոնական երկրներում մանկական գրականության հրատարակության հիմնադիր, «մանկական գրականության հայր»։ Նա մանկական գրքերի հրատարակությունը դարձրել է կայուն և շահութաբեր։ Հովանավորել է այնպիսի գրողների, ինչպիսիք են Քրիստոֆեր Սմարթը, Օլիվեր Գոլդսմիթը և Սեմյուել Ջոնսոնը։ 1922 թվականին Ամերիկյան գրադարանների միությունը նրա պատվին սահմանել է պարգև՝ Ջոն Նյուբերի անվան մեդալ[1], որն ամեն տարի շնորհվում է ամերիկյան հեղինակների կողմից անգլալեզու գրված մանկական գրքի հեղինակին։

Վաղ տարիներ

Ջոն Նյուբերին ծնվել է 1713 թվականին ֆերմեր Ռոբերտ Նյուբերի ընտանիքում[2], Անգլիայի Ուոլտհեմ Սեն Լոուրենս գյուղում, որը գտնվում էր Բերքշիրի կոմսությանԿաղապար:Ref+ տարածքում։ Ստացել է ինքնուրույն կրթություն, տասնվեց տարեկանում որպես աշակերտ ընդունվել է տեղի մասնավոր տպարանում, որը շուտով վաճառվել է, և որի սեփականատեր է դարձել Վիլյամ Քերնենը։ 1737 թվականին վերջինս մահացել է, և այդ բիզնեսը թողել է իր եղբայր Չարլզին ու Ջոն Նյուբերիին։ Երկու տարի անց Նյուբերին ամուսնացել է Վիլյամի այրու հետ, ով արդեն երեք երեխաների մայր էր[3]։ Այս ամուսնությունից Նյուբերին ունեցել է երեք երեխա՝ Մերին (ծնվել է 1740 թվականին), Ջոնը (ծնվել է 1741 թվականին և մահացել է տասնմեկ տարեկանում) և Ֆրենսիսը (ծնվել է 1743 թվականին)[2]։

Գրահրատարակչական գործունեություն

1740 թվականին Ջոն Նյուբերին հիմնել է իր հրատարակչական բիզնեսը Ռեդինգում, Բերքշիրի կոմսությունում։ Նրա հրատարակած առաջին գրքերն էին Ռիչարդ Օլեստրիի The Whole Duty of Man և Miscellaneous Works Serious and Humerous [sic] In Verse and Prose գրքերը։ 1743 թվականին Նյուբերին հեռացել է Ռեդինգից՝ հրատարակչական գործունեությունը վստահելով իր խորթ որդուն՝ Ջոն Քերնենին, և Լոնդոնում բացել է գրախանութ։ Ընդլայնելով գրահրատարակչական իր գործունեությունը՝ Նյուբերին հետաքրքրություն է դրսևորել մանկական գրքերի նկատմամբ և 1744 թվականի հուլիսի տասնութին հրատարակել է առաջին գիրքը՝ հասցեագրելով երեխաներին և վերնագրելով «Մի փոքրիկ սիրունիկ գրպանի գրքույկ» (Կաղապար:Lang-en)[2]։

«Մի փոքրիկ սիրունիկ գրպանի գրքույկ» գիրքն անգլիական գրահրատարակչության պատմության մեջ դարձել է միանգամայն նոր երևույթ։ Նյուբերիի հրատարակած գրքերի նմանատիպ շարքը խաղալիք-գրքերի (Կաղապար:Lang-en) նախակարապետն էր՝ արտակարգ ժողովրդականություն ձեռք բերելով Վիկտորյական դարաշրջանում[4]։ Գիրքը եղել է փոքր, գրպանի չափով, երեխային հարմար, վառ շապիկով։ Այդ գիրքը Նյուբերիի խանութում արժեցել է վեց պենսԿաղապար:Ref+, բայց երկու նմուշ գնելու դեպքում գնորդը որպես նվեր ստացել է քորոցների բարձիկ՝ սև ու կարմիր գլխիկներով[5]։ Դա եղել է գնորդին գրավելու արտասովոր եղանակ, ինչն էլ արտահայտել է Նյուբերիի աշխարհայացքը։ Ջոն Լոքի նման՝ Նյուբերին կարծել է, որ երեխայի համար խաղը ավելի ազդեցիկ է, քանի ֆիզիկական ճնշումը կամ համոզելը[6], և երեխան, ստանալով քորոցների բարձիկը, կկարողանա քորոցը խրել բարձիկի կարմիր կողմում, եթե դրևորել է լավ վարքագիծ, և հակառակը՝ քորոցը կխրի բարձիկի սև կողմում, եթե իրեն վատ է դրսևորել։

«Մի փոքրիկ սիրունիկ գրպանի գրքույկ» գիրքն ունի հետևյալ խրատական հանձնարարականը՝ Ինչպես Թոմիին դարձնել լավ տղա և Պոլիին՝ լավ աղջիկ[7]։ Այն պարունակում է նաև բանաստեղծություններ, առածներ և այբուբենի յուրացման համար երգեր։

Շարունակելով մանկական գրքերի հրատակությունը՝ Նյուբերին օգտագործել է իր հրատարակած գրքերի ժողովրդականությունը բարձրացնող նոր մեթոդներ, օրինակ՝ գրքերը հրատակել է հոլանդական գունավոր թղթերով և գովազդել է իր գրքերը սեփական պատմություններով[8]։ Դրա շնորհիվ Նյուբերին հաջողությամբ զարգացրել է իր բիզնեսը, և շուկայում նրա հրատարակած մանկական գրականությունը դարձել է իշխող[9]։

1745 թվականին Նյուբերին իր գրախանութը տեղափոխել է Լոնդոնի մի նոր, ավելի բանուկ տեղ՝ St. Paul’s Churchyard 65 հասցե և շարունակել է ծավալել երեխաների և մեծահասակների համար գրքերի հրատարակությունը։ Իր հաջողակ բիզնեսի շնորհիվ Նյուբերին ունեցել է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի իր որդուն՝ Ֆրենսիսին, կրթության տա Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարաններում[2]։ Գրահրատարակության իր գործունեության ընթացքում Նյուբերին հրատարակել է մոտ 500 անուն գիրք, որոնց մեկ հինգերորդ մասը կազմել է մանկական գրականությունը՝ ներառյալ այբուբենի դասագրքերը, երեխաների համար գրքերը և մանկական ամսագրերը[10]։ Նյուբերին հրատարակել է նաև այնպիսի գրքեր, որոնց հեղինակներին էին Սեմյուել Ջոնսոնը և Օլիվեր Գոլդսմիթը։ Նյուբերիի հրատարակած «Փոքրիկ Գուդի երկու կոշիկների պատմությունը» (Կաղապար:Lang-en) գրքի հեղինակի անունը մինչև հիմա վիճելի է (գիրքը մեծ ժողովրդականություն է վայելել․ 1765 թվականից մինչև 1800 թվականը հրապարակվել է 29 անգամ), քանի որ որոշ հրատարակիչներ այն կարծիքին են, որ հեղինակը Օլիվեր Գոլդսմիթն է[10][11]։

Նյուբերին միաժամանակ հրապարակել է գիտահանրամատչելի գրքերի շարք, որը վերնագրված է «Հեռադիտակ Թոմը», և 1761 թվականից մինչև 1787 թվականը հրատարակվել է 7 անգամ[10]։ Այդ շարքի գրքերը արտացոլում են ժամանակի գիտական պատկերացումները․ առավել հետաքրքրական է «Նյուտոնի փիլիսոփայական համակարգը՝ հարմարեցված շնորհալի երիտասարդների ու աղջիկների համար» (Կաղապար:Lang-en) շարքը։

Գործարարական գործունեություն

Հրատարակչական բիզնեսին զուգահեռ՝ Ջոն Նյուբերին հաջողակ էր նաև առևտրի մեջ[12]։ Նա հասույթ է ունեցել թոքերի բժիշկ Ռոբերտ Ջեյմսի բժշկական փոշու վաճառքից։ Այս դեղամիջոցը, ինչպես հետագայում հաստատվել է, բուժել է նաև խոշոր եղջերավոր անասունների հոդատապը, ռևմատիզմը, գեղձախտը, լնդախտը և բոր հիվանդությունը[3]։ Ջեյմսի փոշին մեծ տարածում է գտել Նյուբերիի հրատարակած գրքերում տեղ գտած գովազդներով, ինչպես օրինակ՝ «Փոքրիկ Գուդի երկու կոշիկների պատմությունը» գրքում հերոսուհու հայրը հիվանդանում է թոքախտով այնտեղ, որտեղ բժիշկ Ջեյմսի փոշին չկար[13]։

Մարդասիրական գործունեություն

Նյուբերին հանդես է եկել նաև որպես մարդասեր՝ ցուցաբերելով ֆինանսական օգնություն որոշ գրողների, մասնավորապես Ս․ Ջոնսոնին, ով Նյուբերիին անվանել է «Ջեկ-Պտուտան»՝ նկատի ունենալով նրա մշտական ակտիվությունը և շարժունությունը, ինչպես նաև՝ Գոլդսմիթի նկատմամբ, ով Նյուբերիին իր (The Vicar of Wakefield) գրքում մարմնավորել է սուրբ Չարլզ Պրիմրոզի կերպարում՝ անվանելով «ամբողջ մարդկության բարեկամ»[14]։

Մահ

Ջոն Նյուբերին մահացել է 1767 թվականին Լոնդոնում և հուղարկավորվել է իր հայրենի գյուղում՝ Ուոլտհեմ Սեն Լոուրենսում[2]։

Նյուբերի մեդալ

«Մի փոքրիկ սիրունիկ գրպանի գրքույկ»
Կաղապար:Lang-en, 1744

1922 թվականին Ամերիկյան գրադարանների միությունը Նյուբերիի պատվին սահմանել է Ջոն Նյուբերի անվան մեդալ, որն ամեն տարի շնորհվում է «Ամերիկյան մանկական գրականության ամենահայտնի ներդրման համար»[15]։

Ջոն Նյուբերիի հրատարակած առավել հայտնի գրքերը

Համաձայն «Անգլիական գրականության Քեմբրիջի նոր մատենագրություն» (Կաղապար:Comment 2, 120) տեղեկագրքի՝ Նյուբերին գրել է ամբողջական կամ մասամբ և խմբագրել է կամ էապես ազդել է հետևյալ հրատարակությունների վրա․

  • 1791 թվականին՝ Mother Goose's Melody, (A. H. Bullen’s 1904 facsimile) Isaiah Thomas, և William Henry Whitmore հետ
  • 1744 թվականին՝ A Little Pretty Pocket-Book, M. F. Thwaite -ի հետ
  • 1761 թվականին՝ The Newtonian System of Philosophy, համահեղինակներ՝ Թոմ Տելեսկոպ և Օ․ Գոլդսմիթ
  • 1764 թվականին՝ The Renowned History of Giles Gingerbread
  • 1765 թվականին՝ The History of Little Goody Two-Shoes[16] (որոշ հրատարակիչներ համարում են, որ գրվել է Օլիվեր Գոլդսմիթի հետ)
  • The Entertaining History of Tommy Gingerbread a Little Boy who Lived Upon Learning

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Նշումներ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ

  1. Maxted, Ian. «John Newbery». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. Retrieved 2 January 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կաղապար:Ռուսերեն գիրք
  3. 3,0 3,1 Rose, p. 216
  4. Կաղապար:Cite web
  5. Townsend, John Rowe. Written for Children. (1976). London: Pelican, p. 31 and The Oxford Companion to Children’s Literature (1984). Oxford: O.U.P. Կաղապար:Cite book
  6. Townsend, John Rowe. Written for Children. (1990). New York: HarperCollins. ISBN 0-06-446125-4, pp. 15-16.
  7. Կաղապար:Cite web
  8. Rose, p. 218.
  9. Կաղապար:Cite web
  10. 10,0 10,1 10,2 Rose, p. 219.
  11. Կաղապար:Ռուսերեն գիրք
  12. Կաղապար:Ռուսերեն հոդված
  13. Quoted in Rose, p. 219.
  14. Կաղապար:Ռուսերեն գիրք
  15. Կաղապար:Cite web
  16. Կաղապար:Cite web