Սիլիցիումի տետրաֆտորիդ
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Սիլիցիումի տետրաֆտորիդ, SiFԿաղապար:Sub բանաձևով անօրգանական բարդ միացություն է, բաղկացած սիլիցիումի և ֆտորի ատոմներից։ Անգույն գազ է, որը հեշտությամբ հիդրոլիզվում է ջրով, լուծվում է օրգանական լուծիչներում։
Ստացում
- Ֆտորի մթնոլորտում սիլիցիումի այրմամբ։
- Ֆտորի ազդեցությամբ սիլիցիումի (IV) օքսիդի վրա։
- Գազային ֆտորաջրածնի և սիլիցիումի փոխազդեցությամբ։
- գազային ֆտորաջրածնի և սիլիցիումի(IV)օքսիդի փոխազդեցությամբ։
- ջրածնի հեքսաֆտորսիլիկատի քայքայմամբ։
- կամ Նատրիումի հեքսաֆտորսիլիկատի քայքայմամբ։
Ֆիզիկական հատկություններ
Սիլիցիումի տետրաֆտորիդը անգույն գազ է, բյուրեղական վիճակից հեշտությամբ սուբլիմանում է, թերմիկորեն կայուն է։
Պինդ վիճակում առաջացնում է խորանարդային սինգոնիայի բյուրեղներ։
Քիմիական հատկություններ
- Հիդրոլիզվում է ջրով. ընդ որում հիդրոլիզի պրոդուկտները կախված են ջերմաստիճանից։
- Լուծվում է պլավիկյան թթվում՝ առաջացնելով ջրածնի հեքսաֆտորսիլիկատ։
- Ալկալիական մետաղների ֆտորիդների հետ միաձուլելիս, առաջացնում է ալկալիական մետաղների հեքսաֆտորսիլիկատներ։
- Ակտիվ մետաղները տաքացման պայմաններում դուրս են մղում սիլիցիումը։
- Փոխազդում է սիլիցիումի հետ։
Կիրառություն
- Ջրածնի հեքսաֆտորսիլիկատի ստացում
- Գերմաքուր սիլիցիումի ստացում
- Օրգանական սինթեզ[1]
Ծանոթագրություններ
Գրականություն
- Химическая энциклопедия //Редкол.։ Кнунянц И.Л. и др. // М. "Советская энциклопедия", 1990, том 2, 671 стр. ISBN։ 5-82270-035-5
- Справочник химика, 2-е изд., испр // Редкол.։ Никольский Б.П. и др. // М.-Л. "Химия" 1966 // том 1. 1072 стр.
- Справочник химика. 3-е изд., испр // Редкол.։ Никольский Б.П. и др. // Л. "Химия" 1971 // том 2. 1168 стр.
- Лидин Р.А. и др. // Химические свойства неорганических веществ։ Учеб. пособие для вузов // 3-е изд., испр // М. "Химия" 2000 // 480 стр. ISBN։ 5-7245-1163-0
- ↑ Shimizu, M. "Silicon(IV) Fluoride" Encyclopedia of Reagents for Organic Synthesis, 2001 John Wiley & Sons Կաղապար:Doi