Սինուսների թեորեմ
Jump to navigation
Jump to search

Սինուսների թեորեմը պնդում է, որ եռանկյան կողմերը համեմատական են հանդիպակաց անկյունների սինուսներին՝
Սինուսների թեորեմից հետևում է, որ եռանկյան մեծ անկյան դիմաց գտնվում է մեծ կողմ, մեծ կողմի դիմաց՝ մեծ անկյուն։
Ապացույց

Ենթադրենք ունենք a, b, և c կողմեր ունեցող եռանկյուն, և այդ կողմերի հանդիպակաց անկյուններն են A-ն, B-ն, և C-ն համապատասխանաբար։ C գագաթից տարված բարձրությունը եռանկյունը բաժանում է երկու ուղղանկյուն եռանկյունիների։ Նշանակենք բարձրությունը h-ով։
Այդ դեպքում.
Հետևաբար,
և
- ։
Նույն գործողությունները A գագաթից տարված բարձրության հետ անելիս՝ կստանանք
- ։