Վերամբարձ ուժ

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Ուժեր, որոնք ազդում են ինքնաթիռի թևի վրա՝ թռիչքի ժամանակ
Հոսքի ժամանակ թևի պրոֆիլը[1]

Վերամբարձ ուժ —ընդհանուր աերոդինամիկ ուժեր,հեղուկում կամ գազային միջավայրում այն ուղղահայաց է շարժվող մարմնի արագության վեկտորին, առաջանում է մարմնի շուրջ հոսքի անհամաչափության հետևանքով։ Ընդհանուր աերոդինամիկ ուժը թևի պրոֆիլի վրա ազդող ճնշման ինտեգրալն է։

𝐘+𝐏=Ωp𝐧dΩ

որտեղ՝

Համաձայն Ժուկովսկու թեորեմի վերամբարձ ուժը համեմատական է միջավայրի խտությանը, հոսքի և հոսքի շրջապտւյտի արագությանը։ Վերամբարձ ուժի առաջացումը բացատրվում է հետևյալ կերպ՝ իներցիայի և մածուցիկության առկայության պայմաններում թևի շուրջ հոսող գազի ոչ զրոյական գրոհի անկյան տակ գազի հոսքը արագանում է՝ իներցիան հաղթահարելով, որպեսզի հասնի «վազող» թևի մակերևույթին, իսկ հակառակ կողմից սեղմվում է վազող մակերևույթի ազդեցության տակ։ Այդ ամենի ելնելով ստանում ենք վերամբարձ ուժի հետևյալ բաղադրիչները․

  • գազի հոսքի ուղղության փոփոխություն և հոսքի արագության մեծացում մի կողմում, և դանդաղեցում մյուս կողմում, վերամբարձ ուժի հավասարակշռման՝ իմպուլսի պահպանման օրենքին համապատասխան։
  • ճնշման տարբերություն՝ թևի մի կողմում նոսրացման և մյուս կողմում սեղմամբ պայմանավորված առաջանում են ուժեր, որոնք ուղղված են գրոհի անկյան դրական կողմը։

Արագության դաշտերի արագության, իներցիայով ճնշման և միջավայրի մածուցիկության վերաբերյալ ավելի մանրամասն հնարավոր է իմանալ Բեռնուլիի և Նավիե-Ստոքսի հավասարումների նկարագրություններում։ Եթե օդի հոսքի արագությունը թևի վրա v1 ավելի մեծ է, քան թևի ներքևի օդի v2 հոսքի արագությունը, ապա Բեռնուլիի օրենքի համաձայն այն հանգեցնում է ճնշման անկմանը Δp=p2p1։ Վերամբարձ ուժը կարող եք հաշվել բանաձևով՝ Fp=(p2p1)S=ρ2(v12v22)S, որտեղ ρ՝ օդի խտություն, S՝ թևի մակերես։ Նշելով օդի հոսքի արագությունը թևի նկատմամբ՝u և հոսքի շրջապտույտի արագությունը՝ v, կստանաք v1=u+v, v2=uv, Fp=ρ2(v12v22)S=ρ2(v1+v2)(v1v2)S=ρ22u2vS=2ρSvu՝ Ժուկովսկու բանաձև[2].

Վերամբարձ ուժի գործակից

Վերամբարձ ուժի գործակից— անչափելի մեծություն, վերամբարձ ուժի բնութագրիչ՝ թևի որոշակի պրոֆիլի դեպքում, հայտնի գրոհի անկյան պայմաններում։ Գործակիցը որոշվում է փորձարկման ճանապարհով՝ աերոդինամիկ խողովակի օգնությամբ, կամ էլ Ժուկովսկիի թեորեմի միջոցով։

XIII դարում արդեն Ջոն Սմիթոնը հաշվել է վերամբարձ ուժի ուղղման գործակիցը՝ վերամբարձ ուժի հաշվարկման բանաձևի համար։ Բանաձևը ունի հետևյալ տեսքը[3]՝:

Y=CyρV22S

որտեղ՝

Y — վերամբարձ ուժ (Н),
Cy — վերամբարձ ուժի գործակից, կախված է գրոհի անկյունից (տարբեր պրոֆիլ ունեցող թևերի համար որոշվում է փորձնական ճանապարհով)
ρ — օդի խտությունը թռիչքային բարձրության վրա (կգ/մ³),
V — հոսքի արագությունը (մ/վ),
S — բնութագրող մակերես (մ²).

Հաշվարկի բանաձևը նման է վերոհիշյալ բանաձևին, միայն այն տարբերությամբ, որ այս դեպքում կիրառվում է ցանկացած դիմադրության գործակից Cx վերամբարձ ուժի գործակցի Cy փոխարեն։

ՈՒղղման գործակիցը, որի արժեքը Սմիթոնի հաշվարկով կազմում էր 1,005, կիրառվել է ավելի քան 100 տարի, և միայն Ռայթ եղբայրների փորձը ցույց տվեց, որ վերամբարձ ուժը, որը ազդում է սավառնակի վրա, քիչ է հաշվարկված, և ուղղեցին «Սմիթոնի գործակիցը», հասցնելով 1,0033-ի։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

  1. Կաղապար:Cite web
  2. Кабардин О. Ф., Орлов В. А., Пономарева А. В. Факультативный курс физики. 8 класс. — М.: Просвещение, 1985. — Тираж 143 500 экз. — С. 151—152.
  3. Clancy L. J. Aerodynamics, Section 4.15