Տեսակարար հալման ջերմություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Տեսակարար հալման ջերմություն կամ հալման ջերմություն, ջերմության այն քանակը, որն անհրաժեշտ է հաղորդել բյուրեղային (պինդ) նյութին՝ հավասարակշիռ իզոբար–իգոթերմ պրոցեսում այն հեղուկի վերածելու համար (ջերմության նույնպիսի քանակ անջատվում է նյութի բյուրեղացման ժամանակ)։ Տեսակարար հալման ջերմությունը չափվում Է Ջ/կգ–ով (Ջոուլ/Կիլոգրամ) կամ կկալ/կգ֊ով։

Բացի տեսակարար հալման ջերմությունից, ընդունված է նաև հալման մոլային ջերմության հասկացողությունը, որն չափվում է Ջ/մոլ–ով։

Տեսակարար հալման ջերմությունը նշանակվում է λ (հունական Լյամբդա տառով) և հաշվարկվում է λ=Qm, որտեղ λ տեսակարար հալման ջերմությունն է, Q — այն ջերմության քանակն է, որ ստանում է նյութը հալման (կամ արտադրվում է բյուրեղացման) ժամանակ, m — հալվող (բյուրեղացվող) նյութի զանգվածը։ Կաղապար:Ֆիզիկա-անավարտ Կաղապար:ՀՍՀ