Փոփոխական հոսանք

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Փոփոխական հոսանք, Էլեկտրական հոսանքն է, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է մեծությամբ և ուղղությամբ կամ, հատուկ դեպքերում, կարող է փոփոխվել մեծությամբ՝ հաստատուն պահելով ուղղությունը[1]։

Փոփոխական հոսանքի ընդհանուր հասկացություններ

Քանի որ փոփոխական հոսանքը ընդհանուր առմամբ փոփոխվում է էլեկտրական շղթայում ոչ միայն մեծությամբ, այլ նաև ուղղությամբ, համարվում է, որ այդ հոսանքի ուղղություններից մեկը հարաբերական բացասական է, իսկ մյուսը՝ հարաբերական դրական։ Փոփոխական հոսանքի մեծությունը տվյալ ժամանակում կոչվում է փոփոխական հոսանքի ակնթարթային արժեք։ Ամենամեծ ակնթարթային արժեքը կոչվում է հոսանքի ամպլիտուդ Im ։

Պարբերական փոփոխական հոսանք

Պարբերական փոփոխական հոսանքն այնպիսի էլեկտրական հոսանք է, որը հավասար պարբերությունների ընթացքում կրկնում է փոփոխությունների մեկ ամբողջական ցիկլ՝ վերադառնալով իր սկզբնական արժեքին։ T ժամանակը, որի ընթացքում փոփոխական պարբերական հոսանքը կատարում է փոփոխման լրիվ ցիկլ՝ վերադառնալով իր սկզբնական արժեքին կամ մեծությանը, կոչվում է փոփոխական հոսանքի պարբերություն։

Պարբերության հակառակ մեծությունը կոչվում է փոփոխական հոսանքի հաճախականություն։

f=1T,
որտեղ
f — Փոփոխական հոսանքի հաճախականություն,
T — Փոփոխական հոսանքի պարբերություն ։

Միավորների ՄՀ–ում հաճախականությունը չափվում է 1/Վրկ չափման միավորով։

Փոփոխական սինուսոիդային հոսանք

ըՓոփոխական սինուսոիդային հոսանք կոչվում է այն հոսանքը, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է սինուսոիդային ներդաշնակ օրենքով։ Այդպիսի հոսանքը պարզագույն տիպի հոսանք է, որը չենք կարող ավելի պարզեցնել։

Այս հոսանքը բնորոշվում է հետևյալ բանաձևով՝

i=Imsinωt

որտեղ

Im — սինուսոիդային հոսանքի ամպլիտուդ,

ωt — սինուսոիդային հոսանքի փուլ,

ω — անկյունային հաճախություն,

t – ժամանակ։

Իսկ ω=2πf=2πT

որտեղ՝

f — սինուսոիդային հոսանքի հաճախականություն,

T — սինուսոիդային հոսանքի պարբերություն։

i=Imsinωt բանաձևը ցույց է տալիս այն դեպքը, երբ սինուսոիդային հոսանքի փոփոխությունը սկսվում է t=0 պահից, սակայն այն կարող է սկսվել ոչ զրո պահից։ Այդ դեպքում փոփոխական հոսանքի ակնթարթային արժեքը կընդունի հետևյալ տեսքը՝

i=Imsin(ωt+ψ), որտեղ

(ωt+ψ) — տատանման փուլ;

ψ — անկյուն, որը կոչվում է սկզբնական փուլ։

Եթե i=Imsin(ωt+ψ) բանաձևում ընդունենք t=0, ապա կունենանք՝

ωt=0, ωt+ψ=ψ и it=0=Imsinψ.

Սինուսոիդային հոսանքի երկու փոփոխականներ փուլով համընկնում են, եթե նրանք ունենում են հավասար փուլեր, և հետևաբար միաժամանակ են հասնում իրենց զրոյական կամ միևնույն նշանի իրենց առավելագույն արժեքներին։

Սինուսոիդային հոսանքի երկու փոփոխականներ իրենց փուլերով շեղված են միմյանց հանդեպ, եթե նրանք ունենում են տարբեր փուլեր։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ