Քարդաշյան ինդեքս

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Քարդաշյան ինդեքսը (Ք–ինդեքս) (Կաղապար:Lang-en) սոցիալական մեդիայում գիտնականի հանդեպ հետաքրքրության և նրա գիտական հրապարակումների վիճակագրության միջև անհամապատասխանության ցուցիչ է[1]։ 

2014 թ. առաջարկված այս ցուցիչը համեմատում է գիտնականի հետևորդների թիվը Twitter–ում նրա հրապարակած հոդվածներից մեջբերումների քանակի հետ։

Թվիթթերում հետևորդների թվի (F) և մեջբերումների քանակի (C) հարաբերակցությունը սահմանվում է հետևյալ կերպ՝ 

F=43.3C0.32։

Քարդաշյան ինդեքսը հաշվարկվում է այսպես՝

Kindex=F(a)F(c),

որտեղ F(a) գիտնականի հետևորդների քանակն է Թվիթթերում, իսկ F(c) հետևորդների այն քանակը, որ նա պետք է ունենար՝ ելնելով իր գիտական հրապարակումների մեջբերումների քանակից։

Մեկնաբանություն

Բարձր Ք–ինդեքսը չափազանցված պոպուլյարության նշան է, իսկ ցածրը նշանակում է, որ գիտականը թերագնահատված է։ Ք–ինդեքսի հեղինակը համարում է, որ այն գիտնականները, որոնց Ք–ինդեքս–ը 5–ից բարձր է, «Գիտության Քարդաշյան» են (Կաղապար:Lang-en

Քննադատություն

Քարդաշյան ինդեքսում ենթադրվում է, որ գիտական նշանակալիությունը կարելի է չափել գիտական հրապարակումների մեջբերումների քանակով, այնինչ այդ դրույթը բազմաթիվ քննադատներ ունի[2][3]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ