Քվանտային թվեր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Քվանտային թվեր, քվանտային մեխանիկայում միկրոսկոպական օբյեկտի որևէ քվանտային փոփոխականի թվային արժեքն է (տարրական մասնիկի, միջուկի, ատոմի և այլն), որը բնութագրում է մասնիկի վիճակը։ Քվանտային թվերի նպատակն է ամբողջությամբ բնութագրել մասնիկի քվանտային վիճակը։ Որոշ քվանտային թվեր կապված են տարածությունում մասնիկի շարժման հետ և բնութագրում են մասնիկի ալիքային ֆունկցիայի տեսակը։

Քվանտային թվերն են՝ գլխավոր n, ուղեծրային (օրբիտալային) l, մագնիսական m և սպինային ms: Միջուկային ֆիզիկայում օգտագործվում են իզոսպին, իսկ տարրական մասնիկների ֆիզիկայում առաջանում է գունային լիցք, c-քվարկ և t- քվարկ քվանտային թվերը[1]։

Գլխավոր քվանտային թիվ

Գլխավոր քվանտային թիվը n որոշում է էլեկտրոնի ընդհանուր էներգիան և հեռավորությունը միջուկից (էներգիական մակարդակի համարը)։ Այն ընդունում է ամբողջ արժեքներ n= 1,2,3,....

Ուղեծրային քվանտային թիվ

Ուղեծրային քվանտային թիվը l որոշում է ատոմի ուղեծրի ձևը։ Այն կարող է ընդունել 0-ից մինչև n-1 ամբողջ թվով արժեքներ (l=0, 1, 2,... n-1 )։ l-ի ամեն մի արժեքի համապատասխանում է ուղեծրի որոշակի ձև։

Մագնիսական քվանտային թիվ

Մագնիսական քվանտային թիվը ցույց է տալիս մագնիսական կամ էլեկտրական դաշտի ազդեցությամբ տարածությունում ուղեծրի կողմնորոշումը։ Այն ընդունում է +l-ից մինչև -l`ներառյալ 0։ օրինակ, երբ l=1, l-ը ընդունում է 3 արժեք m=-1,0,1

Սպինային քվանտային թիվ

ms սպինային քվանտային թիվը կարող է ընդունել միայն երկու արժեք` - 12 կամ + 12: Դրանք համապատասխանում են էլեկտրոնի սեփական մագնիսական մոմենտի (սպին) երկու հակազուգահեռ արժեքների։

Գրականություն

  • Ա. Հ. Աբոյան-Օպտիկա, Ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի Բորի տեսությունը, 2007:- էջ 181

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ