Քվանտային տրամաբանություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Քվանտային տրամաբանություն, տրամաբանության տեսակ, որով քննարկվում են այն դրույթները, որոնք հաշվի են առնում քվանտային տեսության սկզբունքները։ Հետազոտության այս ոլորտը հիմնվել է 1936 թվականին Գարիտ Բիրխովի և Ջոն ֆոն Նոյմանի աշխատանքների հիման վրա, ովքեր փորձում էին հաշտեցնել դասական տրամաբանության հերթական անհամաձայնությունը քվանտային մեխանիկայի հավելյալ փոփոխականների (օրինակ՝ կոորդինատի և իմպուլսի) չափումների փաստերի հետ։

Քվանտային տրամաբանությունը կարող է ձևակերպվել որպես ասույթների տրամաբանության փոխված տարբերակ։ Այն ունի մի քանի հատկություններ, որոնք տարբերում են այն դասական տրամաբանությունից։ Մասնավորապես՝ բացակայում է բաշխականությունը`

pAND(qORr)=(pANDq)OR(pANDr),

որտեղ p, q և r նշանները տրամաբանական փոփոխականներ են։

Որպեսզի պարզենք, թե ինչու բաշխական օրենքը չի գործում, դիտարկենք ուղղագիծ շարժվող մասնիկ։ Ենթադրենք, որ p, q և r նշաններն ունեն հետևյալ արժեքները.

  • p՝ մասնիկը շարժվում է դեպի աջ,
  • q` մասնիկը կոորդինատների սկզբնակետից ձախ է,
  • r` մասնիկը կոորդինատների սկզբնակետից աջ է։

Այդ դեպքում «qORr» պնդումը միշտ ճիշտ կլինի, ինչպես որ pAND(qORr)=p-ը։

Մյուս կողմից, «pANDq» և «pANDr» պնդումները սխալ են, քանի որ ավելի խիստ պայմաններ են պահանջում կոորդինատի և իներցիայի միաժամանակյա արժեքների համար, ինչն անհնար է՝ ըստ Հայզենբերգի անորոշությունների սկզբունքի։ Այդ իսկ պատճառով էլ

(pANDq)OR(pANDr)=FALSE

և բաշխականությունը չի կարող տեղի ունենալ։

Գրականություն

Արտաքին հղումներ