Օգանեսոն
Կաղապար:Քիմիական տարր Կաղապար:Պարբերական համակարգի տարր Օգանեսոն (Կաղապար:Lang-lat, Og), Քիմիական տարրերի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարր։ Նախկինում հայտնի է եղել ժամանակավոր անվանումներով՝ ունունօկտիում (Կաղապար:Lang-lat, Uuo) կամ էկա-ռադոն, Մենդելեևի պարբերական աղյուսակի համակարգի յոթերորդ պարբերության 18-րդ խմբի քիմիական տարր (հնացած դասակարգմամբ՝ 8-րդ խմբի գլխավոր ենթախմբի), ատոմային համարը՝ 118։ Ամենակայունը (միակ հայտնին մինչև 2016 թվականը) 2940 գր նուկլիդն է, որի քայքայումը կազմում է 1 մվրկ, իսկ ատոմային զանգվածը հավասար է 294,214(5) զ.ա.մ.[1]։
Արհեստականորեն սինթեզված ռադիոակտիվ տարրը բնության մեջ չի հանդիպում։ Օգանեսոնի միջուկի սինթեզը առաջին անգամ կատարվել է 2002 և 2005 թվականներին Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնայում)[2]։ Լիվերմորսկի ազգային լաբորատորիայի համագործակցությամբ։ Այդ փորձերի արդյունքները հրատարակվել են 2006 թվականին[3]: 2016 թվականի նոյեմբերի 28-ին ժամանակավոր համակարգային անվանումը «ունունոկտիում»-ը և ժամանակավոր նշանակումը՝ Uuo տարրի բացահայտման հաստատումից հետո փոխվեց հիմնական անունով՝ Օգանեսոն և նշանակումը՝ Og (ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին), առաջարկված հայտնագործողների և հաստատված IUPAC-ի կողմից[4]։
Տարրը իներտ գազ է, սակայն դրա ֆիզիկական, հնարավոր է նաև քիմիական հատկությունները, այդ խմբին պատկանող այլ տարրերից խիստ տարբերվում են։ Թեորապես նա պետք է լինի իներտ գազ քանի որ նա պատկանում է 18 խմբին։ Օգանեսոնը եզրափակում է Մենդելեևի աղյուսակի յոթերորդ պարբերությունը, չնայած որ դրա հայտնագործման պահին դեռ լրացված չէր աղյուսակի 117-րդ վանդակը (թենեսսինը)։
Ստեղծում

Օգանեսոնը ստացվել է հետևյալ միջուկային ռեակցիայի արդյունքում.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- А. Левин На пути к острову стабильности
- Ученые из России и США получили два атома унуноктия
- Օգանեսոնի ստեղծման պատմությունը
- ↑ http://www.jinr.ru/posts/priznan-prioritet-v-otkrytii-novyh-himicheskih-elementov-113-115-117-i-118/
- ↑ http://www.jinr.ru/posts/chetyre-novyh-himicheskih-elementa-ofitsialno-dobavleny-v-tablitsu-mendeleeva/
- ↑ http://journals.aps.org/prc/abstract/10.1103/PhysRevC.74.044602
- ↑ https://iupac.org/iupac-announces-the-names-of-the-elements-113-115-117-and-118/