Օսմիումի (VIII) օքսիդ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Օսմիումի (VIII) օքսիդ (օսմիումի քառօքսիդ), օսմիումի բարձրագույն օքսիդ։ Քիմիական բանաձևը՝ OsO4 է։

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում օսմիումի (VIII) օքսիդը դեղնաշագանակագույն, բնորոշ հոտով, մոնոկլինային կառուցվածքով բյուրեղային նյութ է։ Անկայուն է՝ սենյակային ջերմաստիճանում ենթարկվում է սուբլիմացիայի։ Գոլորշիները խիստ թունավոր են։ Օսմիումի (VIII) օքսիդը օրգանական լուծիչներում և ջրում լավ է լուծվում։ Փոխազդում է ջրի հետ առաջացնելով՝ [Os(H2O)2O4], ռեակցիան դարձելի է։ Մաքուր օսմիումի (VIII) օքսիդը անգույն է, իսկ օսմիումի (IV) օքսիդ առկայությամբ ստանում է դեղնավուն երանգ։ Օսմիումի (VIII) օքսիդի մոլեկուլները ոչ բևեռային են և ունեն քառանիստային կառուցվածք։

Պատկերասրահ

Քիմիական հատկություններ

  • Օսմիումի (VIII) օքսիդը փոխազդում է խիտ աղաթթվի հետ։
𝖮𝗌𝖮𝟦+𝟣𝟢𝖧𝖢𝗅𝖧𝟤[𝖮𝗌𝖢𝗅𝟨]+𝟤𝖢𝗅𝟤+𝟦𝖧𝟤𝖮
  • Օսմիումի (VIII) օքսիդը փոխազդում է հիմքերի հետ առաջացնելով օսմատներ (H4OsO6 թթվի աղեր)
𝖮𝗌𝖮𝟦+𝟤𝖪𝖮𝖧𝖪𝟤[𝖮𝗌𝖮𝟦(𝖮𝖧)𝟤]
  • Օսմիումի (VIII) օքսիդը 250 C-ում ջրածննով վերականգնվում է մինչև օսմիումի (IV) օքսիդի։
𝖮𝗌𝖮𝟦+𝟤𝖧𝟤𝖮𝗌𝖮𝟤+𝟤𝖧𝟤𝖮
  • Ազոտի (II) օքսիդով 6000 C-ում վերականգնվում է առաջացնելով Օսմիումի (IV) օքսիդ
𝖮𝗌𝖮𝟦+𝟤𝖭𝖮𝖮𝗌𝖮𝟤+𝟤𝖭𝖮𝟤
  • Ոչ բևեռային օրգանական լուծիչներում օսմիումի (VIII) օքսիդը առաջացնում է օսմիումական թթվի (H2OsO4) ցիկլիկ եթեր, որը հիդրոլիզվում է մինչև ցիս-դիոլներ (սին-հիդրօքսիլացում)։

Ստացում

𝖮𝗌+𝟤𝖮𝟤𝖮𝗌𝖮𝟦
  • Օսմիումի տետրօքսիդ կարելի է ստանալ օսմատները (որոնցում օսմիումի օքսիդացման աստիճանը +6 է) ազոտական թթվով օքսիդացնելիս։
𝖢𝖺𝖮𝗌𝖮𝟥+𝟨𝖧𝖭𝖮𝟥𝖮𝗌𝖮𝟦+𝟦𝖭𝖮𝟤+𝖢𝖺(𝖭𝖮𝟥)𝟤+𝟥𝖧𝟤𝖮

Կիրառություն

  • Կիրառվում է որպես ներկանյութ Մանրադիտման համար
  • Օգտագործվում է էլեկտրոնային մանրադիտակի մեջ` որպես ամրացնող և հակադրվող նյութ։

Թունավորություն և անվտանգության տեխնիկա

Օսմիումի (VIII) օքսիդը ցնդող, խիստ թունավոր նյութ է, պահվում է փակ սրվակներում։

Ռուս հայտնի քիմիկոս Կարլ Կարլովիչ Կլաուսը (1796—1864), ով հետազոտում էր պլատինային շարքի մետաղները, առաջինը ստացավ օսմիումի քառօքսիդ։ Նա գրում է, որ «այս միացության համը կծու է», 1845-ի ապրիլին, Կլաուսը թունավորվել է այս նյութի գոլորշիներով և ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը երկու շաբաթով[1]։

Գրականություն

  • Рабинович В. А., Хавин З. Я. «Краткий химический справочник». — Л.: Химия, 1977. — С. 89.
  • «Неорганическая химия» под ред. Ю.Д.Третьякова. Том 3 : Химия переходных элементов. Кн.2: учебник для студ. высш. учеб. заведений/[А.А.Дроздов, В.П.Зломанов,Г.Н.Мазо,Ф.М.Спиридонов]. - М.: Издательский центр «Академия», 2007. - С. 49

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ