Օսմոս

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Օսմոս (Կաղապար:Lang-el - հրում, ճնշում), տարբեր կոնցենտրացիա ունեցող երկու լուծույթներն իրարից և լուծույթը մաքուր լուծիչից միջնորմող կիսաթափանցիկ թաղանթով լուծիչի միակողմանի, ինքնաբերաբար անցումն է (դիֆուզիա) դեպի ավելի խիստ լուծույթ։ Բջջային թաղանթը թափանցելի է միայն խիստ որոշակի նյութերի և անթափանց՝ մի շարք միացությունների, այդ թվում՝ ցիտոպլացմայում գտնվող նյութերի մեծամասնության համար։ Ջուրը բջիջ է թափանցում օսմոսի միջոցով։ Լուծույթի խտության աճմանը զուգընթաց օսմոտիկ ճնշումն աճում է(կախված է նաև ջերմաստիճանից և ծակոտիների մեծությունից)։ Մարդու օրգանիզմում հեղուկների օսմոտիկ ճնշումը հավասար է NaCl-ի 0.86%-անոց լուծույթի ճնշմանը։ Բուսական բջիջներն օժտված են օսմոտիկ ճնշմամբ, որն արտահայտվում է ցիտոպլազմայի և բջջաթաղանթի վրա բջջահյութի նյութերի ճնշումով։ Այս ճնշմանը հակադրվում է առավելագույնս ձգված բջջաթաղանթի ճնշումը ցիտոպլազմայի վրա (տուրգորային ճնշում)։ Բջջի կողմից ջրի ներծծման ուժգնությունը՝ ներծծող ուժը (S), կախված է բջջում եղած օսմոտիկ ճնշումից (P) և տուրգորային ճնշումից, այսինքն՝ բջջաթաղանթի դիմադրող ուժից (T).

S=PT, եթե P=T, ապա S=0, ուստի ջուրը դադարում է թափանցել բջիջ[1][2]։

Պատմություն

Ժան Անտուան Նոլլե

Հայտնաբերվել է 1748 թվականին (Ա․ Նոլլե)։ Թաղանթով անցնելու լուծիչի ունակությունը քանակապես բնորոշվում է օսմոտիկ ճնշմամբ։

Եթե թաղանթը թափանցելի է նաև լուծված նյութի համար, ապա այն շարժվում է լուծիչի շարժմանը հակառակ ուղղությամբ՝ լուծույթից լուծիչ։ Դեպի կիսաթափանցիկ պատյանով ամփոփված հեղուկն ուղղված օսմոսը կոչվում էնդօսմոս, հակառակ ուղղվածը՝ էքսօսմոս։

Նշանակություն

Օսմոսը չափազանց կարևոր նշանակություն ունի բուսական և կենդանական աշխարհի համար, բազմաթիվ կարևոր կենսապրոցեսներ իրականանում են օսմոսի շնորհիվ։ Այն կիրառում են պոլիմերների մոլեկուլային զանգվածները որոշելու, կենսաբանական կառուցվածքներն ուսումնասիրելու համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ

  1. Osmosis, Encyclopædia Britannica on-line
  2. Կաղապար:Cite book