Օրթոֆոսֆորական թթու

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Ֆոսֆորական թթվի մոլեկուլ

Օրթոֆոսֆորական թթու (ֆոսֆորական թթու), միջին ուժի անօրգանական թթու է, քիմիական բանաձևն է H3PO4, այն ստանդարտ պայմաններում իրենից ներկայացնում է անգույն հիդրոսկոպիկ բյուրեղներ։ 213 °C ջերմաստրճանից բարձր ջերմաստիճանում փոխակերպվում է պիրոֆոսֆորական թթվի H4P2O7։ Ջրում լավ լուծելի է։ Հիմնականում օրթոֆոսֆորական թթու անվանում են 85%-անոց ջրային լուծույթը(անգույն, անհոտ հեղուկ է)։ Լուծվում է նաև էթանոլում և այլ լուծիչներում։

Ստացում

Ֆոսֆորական թթվի տարածական կառուցվածքը

Ֆոսֆորական թթու հիմնականում ստանում են կալցիումի ֆոսֆատից։

  • 𝖢𝖺𝟥(𝖯𝖮𝟦)𝟤+𝟥𝖧𝟤𝖲𝖮𝟦𝟥𝖢𝖺𝖲𝖮𝟦+𝟤𝖧𝟥𝖯𝖮𝟦

Կարելի է ստանալ ֆոսֆորի պենտաքլորիդի(PCl5) հիդրոլիզից։

  • 𝖯𝖢𝗅𝟧+𝟦𝖧𝟤𝖮𝖧𝟥𝖯𝖮𝟦+𝟧𝖧𝖢𝗅

Կարելի է ստանալ ջրի և ֆոսֆորի հնգավալենտ օքսիդի փոխազդեցությունից։

  • 𝖯𝟤𝖮𝟧+𝟥𝖧𝟤𝖮𝟤𝖧𝟥𝖯𝖮𝟦

Հատկություններ

Ֆոսֆորական թթուն եռահիմն, միջին ուժի թթու է։ Այն երբ փոխազդում է ավելի ուժեղ թթվի հետ, ցուցաբերում է երկդիմի հատկություն։ Օրթոֆոսֆորական թթուն կամ իր լուծելի աղերը կարելի է հայտնաբերել դրանց վրա արծաթի նիտրատի լուծույթով ազդելով։ Նկատվում է դեղին գույնի նստվածք (չեզոք միջավայր)։

Ֆոսֆատներ

Ֆոսֆորական թթվի աղերը կոչվում են ֆոսֆատներ։ Կարող են առաջանալ է դիհիդրոֆոսֆատ, հիդրոֆոսֆատ և ֆոսֆատ։

  • 𝖧𝟥𝖯𝖮𝟦+𝖭𝖺𝖮𝖧𝖭𝖺𝖧𝟤𝖯𝖮𝟦+𝖧𝟤𝖮
  • 𝖧𝟥𝖯𝖮𝟦+𝟤𝖭𝖺𝖮𝖧𝖭𝖺𝟤𝖧𝖯𝖮𝟦+𝟤𝖧𝟤𝖮
  • 𝖧𝟥𝖯𝖮𝟦+𝟥𝖭𝖺𝖮𝖧𝖭𝖺𝟥𝖯𝖮𝟦+𝟥𝖧𝟤𝖮

Հիմնականում դիհիդրոֆոսֆատները լուծելի են, իսկ հիդրոֆոսֆատներն ու ֆոսֆատները քիչ լուծելի են։ Դիհիդրոֆոսֆատները և հիդրոֆոսֆատները կարող են փոխակերպվել հետևյալ ուրվագրով։

  • 𝖭𝖺𝖧𝟤𝖯𝖮𝟦𝖭𝖺𝖯𝖮𝟥+𝖧𝟤𝖮
  • 𝟤𝖭𝖺𝟤𝖧𝖯𝖮𝟦𝖭𝖺𝟦𝖯𝟤𝖮𝟩+𝖧𝟤𝖮

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Карапетьянц, Михаил Христофорович|Карапетьянц М. Х. Дракин С. И. Общая и неорганическая химия. М.։ Химия1994
  • Блум У. Адгезивные системы обзор и сравнение// Дент. Арт.- 2003,№ 2.-С.5-11.
  • Давыдова А. В. Характеристика адгезивных систем// Материалы научно-практической конференции «Новые технологии в стоматологии».- Ростов на Дону, 2004.-С.45-46
  • Enamel-dentin adhesives, self-etching primers// CRA Newsletter.- Vol.24,№ 11.-2000.-P.1-2.

Կաղապար:Արտաքին հղումներ