Ֆունկցիայի զրո

testwiki-ից
Jump to navigation Jump to search
cos(x) ֆունկցիայի գրաֆիկը՝ x-ից կախված [2π,2π] միջակայքում, զրոները 3π2,π2,π2 և 3π2, կետերում կարմիր են

Մաթեմատիկայում իրական, կոմպլեքս կամ վեկտորական f ֆունկցիայի զրոն (նաև արմատ) f(x) ֆունկցիայի այն x արժեքն է, որում ֆունկցիան հավասար է 0-ի[1], այլ կերպ ասած՝ f(x)=0[2]։ Այլ կերպ ասած՝ f(x) ֆունկցիայում տեղադրելով «զրոն»՝ ելքում ստանում ենք 0[3]։

Բազմանդամի արմատը համապատասխան բազմանդամ ֆունկցիայի զրոներն են[2]։ Հանրահաշվի հիմնական թեորեմը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր 0-ից տարբեր բազմանդամի արմատների առավելագույն քանակը հավասար է բազմանդամի աստիճանին։ Բազմանդամի արմատները և աստիճանը հավասար են լինում այն դեպքում, երբ հաշվի են առնվում կոմպլեքս արմատները[4]։ Օրինակ՝ երկրորդ աստիճանի

f(x)=x25x+6

f բազմանդամը ունի երկու արմատ՝ 2-ը և 3-ը, քանի որ՝

f(2)=2252+6=0,f(3)=3253+6=0։

Երբ ֆունկցիայի գրաֆիկը կառուցում ենք կոորդինատային հարթության վրա, տեսնում ենք, որ դրա զրոները այն x կոորդինատներն են, որոնց դեպքում ֆունկցիայի գրաֆիկը համընկնում է աբսցիսների առանքցի հետ։ Ֆունկցիայի զրոյի կոորդինատը գրվում է (x,0) ձևով։

Հավասարման լուծում

x անհայտով կամայական հավասարում կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով՝

f(x)=0՝

հավաքելով բոլոր անդամները հավասարման ձախ հատվածում։ Այդպիսի հավասարման բոլոր լուծումները f ֆունկցիայի զրոներն են։ Այլ կերպ ասած՝ ֆունկցայի զրոները և հավասարման լուծումները նույնաբար համապատասխանում են։

Հաշվել արմատներ

Ֆունկցիայի, օրինակ՝ բազմանդամի, արմատները հաշվելը պահանջում է հատուկ կամ մոտարկման մեթոդներ (օրինակ՝ Նյուտոնի մեթոդը)։ Որոշ բազմանդամ ֆունկցիաների լուծումները, որոնց աստիճանը բարձր չէ չորսից, կարող են արտահայտված լինել իրենց անդամների գործակիցներով։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ