Չնայած այն փաստին, որ Windows Vista-ն կոշտ սկավառակի վրա զբաղեցնում է ավելի շատ տեղ, քան նրա նախորդը (հաշված, որ օպերացիոն համակարգը համակարգչի նաև մյուս ռեսուրսների մեծ «ախորժակ» էլ ունի), այն հիմա կարելի է տեղադրել աշխարհի ամենափոքր համակարգչի վրա, այն է՝ OQO model 02, որի քաշը ընդամենը 450 գ. Է, իսկ չափերը՝ 14.6x8.38x2.54 սմ։ Այն հեշտությամբ տեղավորվում է գրպանում։ Մոդելն արտադրվում է VIA C7M պրոցեսորով (1.5 ԳՀց), 60 Գբ հիշողությամբ կոշտ սկավառակով և 1 Գբ օպերատիվ հիշողությամբ։ Ինչպես նաև առկա է անլար ցանցերով աշխատելու բլոկ (Wi-Fi, Bluetooth, EV-DO Wireless WAN)։ Քանի որ մոդելը նախատեսված է ոչ միայն ճանապարհին աշխատելու համար, այն համալրված է կայանով, որը հնարավորություն է տալիս աշխատել հավելյալ մոնիտորով, ստեղնաշարով, մկնիկով և միանալ լարային ցանցերին, որից հետո կարելի է պարզապես վերցնել սեփական ֆայլերը շարունակել ճանապարհը՝ առանց ավելորդ սինխրոնիզացումների։ Եվ այս ամենը տեղավորված է փոքրիկ, բայց շատ ամուր կաղապարի մեջ։ 2007 թ.-ին այս մոդելների գինը սկսվում է 1500 ԱՄՆ դոլարից։
Րաֆֆի, հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը...
Ապրիլ 2007 - Փետրվար 2009
... որ 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը 27 - կողմ և 21 - դեմ ձայնով հաստատեց որոշումը՝ ճանաչելով Համաշխարհային առաջին պատերազմի դարաշրջանի հայերի մասսայական սպանությունները որպես ցեղասպանություն։
... որ Intel ընկերությունը հայտարարել է 80 միջուկանոց պրոցեսորներով աշխատող գերհամակարգիչ ստեղծելու պլանների մասին։
... որ Windows Vista-ն պահանջում է ավելի շատ համակարգչային ռեսուրսեն քան իր նախորդը, բայց և այն հնարավոր է տեղադրել աշխարհի ամենափոքր համակարգչի՝ OQO model 02 -ի վրա։
... որ Linux օպերացիոն համակարգերի միջուկի հեղինակը՝ Լինուս Տոռվալդսը, զարգացման նախնական փուլում այն Freax էր անվանում
... որ աշխարհում միայն Լիխտենշտեյնը և Ուզբեկստանն են որ ծով դուրս գալու համար պետք է հատեն երկու պետության տարածք։
... որ որոշ մաթեմատիկոսներ Ալբերտ Այնշտայնի ծննդյան օրը՝ մարտի 14-ին տոնում են թվի օրը։ Տոնակատարության ժամանակ ձոն են կարդում թվին, պատմում մարդկության կյանքում նրա դերի մասին, նկարագրում թե կյանքը ինչքան անտանելի կլիներ առանց թվի։ Այդ օրը ուտում են կարկանդակ (Կաղապար:Lang-en pie = ), օգտագործում են խմիչքներ և խաղում խաղեր, բոլորը տառով սկսող։
... որ 1972 թվականի սեպտեմբերի 22-ին Հռոմի պապ Պողոս VI-ը ստորագրեց Վիեննայի արքեպիսկոպոսին ուղղված նամակը, որով Գաբրիել Հրեշտակապետը հայտարարվում էր փոստի և ֆիլատելիայի հովանավորը։ Այս նամակին և Վիեննայի արքեպիսկոպոսի խնդրանքին հիմնվելով Ավստրիայի փոստը 1973 թվականին թողարկել է հրեշտակապետի նկարով և «Գաբրիել Հրեշտակապետ — փոստի և ֆիլատելիայի հովանավոր» տեքստով փոստային նամականիշ։ Այս գաղափարը հուշել էր պապինավստրիական «Die Briefmarke» ֆիլատելիստական ամսագրի ավագ-խմբագիր Բրունո Գրիմմը 1972 թվականի աուդիենցիայի ժամանակ։
Նոյեմբեր 2009 - Դեկտեմբեր 2009
... որ «Scotch» կպչուն ժապավենը, չնայած իր անվանը (Կաղապար:Lang-en Scotch - շոտլանդական), ոչ Շոտլանդիայում է ստեղծվել, ոչ էլ շոտլանդացու կողմից։ Սկզբում «Scotch»-ի միայն եզրերն էին սոսնձված։ Քանի որ շոտլանդացիները հայտնի են խնայողությամբ, ապա ամերիկացները «շոտլանդական» — «scotch» անվանեցին ժապավենը։ Հետագայում «Scotch»-ը դարձավ ապրանքանիշի պաշտոնական անվանումը։
... որ 1837 թվականին էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը հայտնագործող Սեմյուել Մորզեն նկարիչ էր՝ Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրը և առաջին նախագահը։
... որ Բրյուսելիզացիա է կոչվում փողոցները և շինությունները «կամավոր» վթարային վիճակի հասցնելու պրակտիկան, որը լայն տարածում է գտել 1960-ական թվականներին Բրյուսելում։ «Ապագայի քաղաքի» կառուցման նպատակով շատ շենքեր քանդվեցին և նրանց տեղը կառուցվեցին ժամանակակից գրասենյակներ։
Դեկտեմբեր 2009 - Սեպտեմբեր 2010
... որ աշխարհի ամենաերկար երաժշտական տեսահոլովակը տևում է 39 րոպե, այն Մայքլ Ջեքսոնի«Հոգիներ» տեսահոլովակն է։
... որ ավստրիացի հոգեբան, հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը1939 թվականի սեպտեմբերի 23-ին, իր Լոնդոնյան բնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էյտանազիա կատարեց, որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։
... որ Ֆիլդսյան մրցանակը հաճախ անվանում են «նոբելյան մրցանակ մաթեմատիկոսների համար»։ Չնայած, երկու մրցանակների մեջ, մի շարք տարբերություններ կան։
... որ ըստ հայկական ավանդության Բինգյոլ լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։
... որ Ա.Դյումայի «Երեք հրացանակիրներ»-ը, սկզբում տպագրվել են ֆելիետոն խորագրի տակ, փարիզյան «Ժուռնալ դը դեբա» թերթի մեջ դրված հավելյալ թերթոնի մեջ։
Սեպտեմբեր 2010 - դեկտեմբեր 2010
... որ աշխարհի ամենահին կաշվե կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում՝ Վայոց Ձորի մարզում, և այն մոտ 5500 տարեկան է։
... որ 2005թ.-ին հայտնաբերվել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ (Արցախ) քաղաքը և այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է։
... որ 1921 թ.-ի ապրիլի 27-ին Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան, իսկ սպարապետ Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով։
...1918թ.-ի հուլիս ամսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, ծիրանագույն)։
... Հայաստանում կա մոտ 17 հզ. տեսակ անողնաշավորներ, որոնց 90 տոկոսը կազմում են միջատները։
... Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով։ 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն՝ մնացել է 12 միլիոն 581 հազար։ Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի։
... Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդսը 1648 թվականին հաղորդել է, որ Ջուղայի գերեզմանատանը կա 10 հազար խաչքար։ Վանդալիզմը սկսվեց 20-րդ դարի սկզբներին, երբ Նախիջևանն բռնակցվեց Ադրբեջանին։ Մինչև 1998 թվականը խաչքարերի թիվը նավազել հասել էր 6 հազարի։ Մինչև 2002 թվականը դրանց թիվը հասավ 3 հազարի։ Հետագայում գերեզմանատան խաչքարերը ոչնչացվեցին շինարարական մեքենաներով, և գերեզմանատունը հավասարեցվեց հողին։
... Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը։ 2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցում է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա նաև փոխանցում է փաթեթի պատճենը Գարեգին Բ կաթողիկոսին և նրանից օրհնություն խնդրում։
... Մինչև 1903թ. մի շարք գազավորված խմիչքների բաղադրության մեջ մտնում էր կոկաին։
... 2011թ. հուլիսին եղել է 5 ուրբաթ, 5 շաբաթ և 5 կիրակի։ Սա տեղի է ունենում միայն 823 տարին մեկ։ Այդ տարիները կոչվում են «փողերի պարկեր»։
... 1973թ. հնդիկ Ամար Բխարտին ի պատիվ Շիվա աստծո բարձրացրել է իր աջ ձեռքը գլխից վեր և չի իջեցնում այն արդեն 37 տարի։
...Նաուրուն աշխարհի միակ պետությունն է, որը պաշտոնական մայրաքաղաք չունի։
...Կահիրեում օդն այնքան աղտոտված է, որ եթե այն շնչես մեկ ամբողջ օր, այն հավասարազոր կլինի, եթե ծխես մեկ տուփ ծխախոտ։
...Հարսանիքից հետո համբուրվելու ավանդույթը գալիս է հին Հռոմից։ Առաջ այն ուներ այլ նշանակություն՝ հարսանիքը դիտվում էր որպես պայմանագիր, իսկ համբույրը հանդիսանում էր պայմանագրի հաստատողը։