Ազոներկանյութեր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ազոներկանյութեր, մոլեկուլում մեկ կամ մի քանի ազոխումբ (N=N) պարունակող օրգանական ներկեր՝ ազոմիացություններ։ Լինում են ամենատարբեր գույների և երանգների (դեղին, կարմիր, կապույտ, սև և այլն)։ Գույնը, լուծելիությունը և գործվածքաթելերի հետ փոխազդելու բնույթը կախված են նրանց մոլեկուլի կառուցվածքից։ Ազոներկանյութերը՝ թթվային, հիմնային, ուղղակի, արծնիչային, պիգմենտներ, լաքեր են։ Ստացվում են դիազոմիացությունների ազոհամակցումով։ էժանության և օգտագործման պարզության պատճառով շատ տարածված են (օրինակ, թթվային նարնջագույնը, խրիզոիդինը, կոնգո կարմիրը, ճարպային նարնջագույնը, մեթիլօրանժը և այլն)։ Կիրառվում են գործվածքաթելեր, կաշի, թուղթ և որոշ պլաստմասսաներ ներկելու համար։

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ