Ալիքային դիմադրություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Ալիքային դիմադրություն էլեկտրական գծերում գործող լարման և տվյալ կտրվածքով անցնող հոսանքի հարաբերությունը էլեկտրամագնիսական վազող ալիքների տարածման ժամանակ։

Էլեկտրադինամիկայում

Հաճախ ալիքային դիմադրությունն անվանում են բնութագրական դիմադրություն։ Բաշխված պարամետրերով գծերի համար ալիքային դիմադրությունն կարտահայտվի

Z=R+iωLg+iωC

բանաձևով, որտեղ.

  • Rդիմադրությունն է,
  • g-ն՝ հոսակորուստը,
  • L-ը՝ ինդուկտիվությունը,
  • C-ն՝ գծի երկարության միավորին բաժին ընկնող ունակությունը,
  • իսկ ω=2πf, որտեղ f-ը սնող հոսանքի հաճախականությունն է։

Գծում կորուստ չլինելու դեպքում (R=0) ալիքային դիմադրությունն իրական է և կախված է գծի չափերից, երկրաչափական ձևից (նաև էլեկտրոդների նյութից ու դիէլեկտրիկից)։ Եթե գիծը բեռնավորված է ալիքային դիմադրությունյանը հավասար դիմադրությամբ, ապա նրանում անդրադարձող ալիքները բացակայում են։ Նման գիծը կոչվում է համաձայնեցված։

Հարթ ալիքի ալիքային դիմադրությունն որոշվում է էլեկտրական (E) և մագնիսական (H) դաշտերի լարվածությունների հարաբերությամբ՝

Z=EH

որն էլ իր հերթին հավասար է՝

Z=jωμσ+jωε

Ձայնագիտությունում

Ձայնագիտության մեջ, վազող հարթ ալիքի ստեղծած ճևշման կամ մեխանիկակաև լարման (P) և միջավայրի մասնիկների շարժման արագության (V) հարաբերաթյունը՝

R=PV=ρC

որտեղ ρ-ն միջավայրի խտությունն է, C-ն՝ ձայնի արագությունը։

Գազադինամիկայում

Գազադինամիկայում լրացուցիչ աերոդինամիկ դիմադրություն, որն առաջանում է, երբ գազում շարժվող մարմնի արագությունը մեծ է լինում ձայնի արագությունից։ Շարժվող մարմնի առաջացրած հարվածային ալիքները մեծացնում են մարմնի շարժման դիմադրությունը։

Ծանր հեղուկներում

Ծանր հեղուկներում, շարժվող մարմնի վրա ազդող լրացուցիչ դիմադրություն, որն առաջանում է ծանր հեղուկի ազատ մակերևույթի մոտով մարմնի շարժման ժամանակ։ Շարժման պատճառով հեղուկի մակերևույթի վրա գոյանում են ալիքներ, որոնք առաջացնում են ալիքային դիմադրություն՝ կախված շարժվող մարմնի ձևից և հեղուկի ազատ մակերևույթից ունեցած հեռավորությունից։

Տես նաև

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ