Անտրաքինոն
Jump to navigation
Jump to search
Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Անտաքինոն, օրգանական միացություն, բաց դեղնագույն բյուրեղներ։ Հալման ջերմաստիճանը՝ 286 °C, եռմանը՝ 379 °C–ից 381 °C։ Լուծվում է նիտրոբենզոլի, անիլինի, տաք տոլուոլի և սպիրտի մեջ։ Ստացվում է անտրացենի օքսիդացմամբ կամ ֆթալաթթվի անհիդրիդի և բենզոլի փոխազդմամբ։ Կայուն է ջերմության և քիմիական ազդեցությունների նկատմամբ։ Դժվարությամբ է մտնում տեղակալման ռեակցիայի մեջ։ Անտաքինոն անտրաքինոնային ներկանյութերի ստացման հիմնական ելանյութն է։ Օգտագործվում է նաև իբրև կատալիզատոր՝ մեծ թվով օրգանական նյութեր հիդրոսուլֆիտով հիմնական միջավայրում վերականգնելու դեպքում։