Նիտրոբենզոլ
Կաղապար:ՎՏՔ Նիտրոբենզոլ, , պարզագույն արոմատիկ նիտրոմիացություն։ Բաց դեղնավուն, դառը նշի հոտով յուղանման հեղուկ է։ Հալման ջերմաստիճանը 5,7°C է, եռմանը՝ 210,9°C, խտությունը՝ 1987 կգ/մ³ (25°C-ում)։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ Վերականգնելիս փոխարկվում է անիլինի կամ հիդրազոբենզոլի։ Ստացվում է բենզոլը նիտրացնող խառնուրդով նիտրելով։ Նիտրոբենզոլը խիստ թունավոր է, ազդում է կենտրոնական նյարդային համակարգի, շնչառության, նյութափոխանակության պրոցեսների վրա։ Օդում նիտրոբենզոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան աշխատավայրում 3 մգ/մ³ է, բնակավայրերում՝ 0,008 մգ/մ³։ Օգտագործվում է հիմնականում անիլին և բենզիդին ստանալու համար, կիրառվում ներկանյութերի արտադրության մեջ՝ որպես լուծիչ և օքսիդիչ։
Կիրառություն

Անիլինի, ազոտ պարունակող արոմատիկ միացությունների (բենզիդին, քինոլին, ազոբենզոլ), ցելյուլոզի եթերների լուծիչի[1] արտադրության համար օգտագործվող սկզբնական հումք է։ Նաև կիրառվում է որպես մետաղների փայլեցնող բաղադրությունների բաղադրիչ, լուծիչ և մեղմ օքսիդիչ։ Հիմնականում օգտագործվում է անիլինի արտադրության համար։
Նիտրոբենզոլի ածանցյալները կիրառվում են որպես պայթուցիկ նյութեր և հրթիռային վառելանյութերի բաղադրիչներ։ Օգտագործվում են նաև օծանելիքի արտադրությունում՝ որպես բուրավետ կամ հոտն ամրացնող նյութեր, այդ թվում՝ արհեստական մուշկներ։ Նիտրոբենզոլն ինքը նախկինում արտադրվում էր որպես «դառը-նուշի» կամ «միրաբանի» յուղ։ Նիտրոբենզոլի որոշ ածանցյալներ կիրառվում են լաքերի և ներկերի բաղադրության մեջ, ինչպես նաև բժշկությունում[2][3]։
Տես նաև
Գրականություն
- Кнунянц И. Л. и др. т.3 Мед-Пол // Химическая энциклопедия. — М.: Большая Российская Энциклопедия, 1992. — 639 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-039-8.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- ↑ Кнунянц И. Л. (глав.ред.) «Химическая энциклопедия» в пяти томах. М.:Советская энциклопедия, 1988. Т.3, стр. 267—268
- ↑ Шабаров Ю. С. «Органическая химия», М.:Химия, 2002, стр. 848. ISBN 5-7245-1218-1, стр. 715—725
- ↑ Горленко В. А. и др. «Органическая химия», М.:Мастерство, 2003, стр. 624. ISBN 5-294-00176-4, стр. 397—403