Անիլին

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Անիլին, ամինաբենզոլ, ֆենիլամին, C6H5NH2, պարզագույն արոմատիկ ամին։

Հատկություններ

Անգույն, բնորոշ հոտով հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ 6,1 °C, եռմանը՝ 184,4 °C։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Առաջին անգամ ստացվել է ինդիգոն հանգած կրի առկայությամբ թորելիս (Օ. Ունֆերդորբեն, 1826)։ Անիլինը ռեակցունակ, կարևոր օրգանական նյութ է։ Ունի թույլ հիմնային հատկություն։

Անօրգանական թթուների հետ առաջացնում է աղեր, օրգանական թթուների հետ՝ անիլիդներ։ Անիլինի ծծմբաթթվական աղից ստացվում է սուլֆանիլաթթու։ Անիլինի մեթիլացումից ստացվում են ներկանյութերի և պայթուցիկ նյութերի արտադրության համար կարևոր ելանյութեր։

Ստացում

Արդյունաբերական կարևոր նշանակություն ունի անիլինի դիազոտացումը, որից ստացվում է ֆենիլդիազոնիումի քլորիդ։ Անիլինի օքսիդացումից առաջանում է տարածված անիլինային սևը, ինչպես նաև՝ մուգ կանաչ էմերալդինը, իսկ հիդրումից՝ ցիկլոհեքսիլամին։

𝖢𝟨𝖧𝟧𝖭𝖮𝟤+𝟥𝖧𝟤𝖢𝟨𝖧𝟧𝖭𝖧𝟤+𝟤𝖧𝟤𝖮

Ներկայումս անլինի ստացման հիմնական արդյունաբերական եղանակը նիտրոբենզոլի վերականգնումն է երկաթի տաշեղներով՝ աղաթթվի առկայությամբ.

𝟦𝖢𝟨𝖧𝟧𝖭𝖮𝟤+𝟫𝖥𝖾+𝟦𝖧𝟤𝖮𝟦𝖢𝟨𝖧𝟧𝖭𝖧𝟤+𝟥𝖥𝖾𝟥𝖮𝟦

Նիտրոբենզոլի վերականգնումը մինչև անիլին առաջին անգամ կատարել է Նիկոլայ Զինինը (1842

𝖢𝟨𝖧𝟧𝖭𝖮𝟤+𝟥(𝖭𝖧𝟦)𝟤𝖲𝖢𝟨𝖧𝟧𝖭𝖧𝟤+𝟨𝖭𝖧𝟥+𝟥𝖲+𝟤𝖧𝟤𝖮

Նշանակություն

Անիլինը օգտագործվում է սուլֆամիդային դեղանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի, լուսանկարչական հայտածիչների և այլ նյութերի ստացման համար։ Անիլինը թունավոր է, ազդում է արյան հեմոգլոբինի վրա։ Օրգանիզմ է թափանցում ոչ միայն շնչառական ուղիներով, այլև մաշկի միջով։ Անիլինի թույլատրելի քանակն օդում 0,005 մգ/լ է։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ