Օքսիդիչներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ

Օքսիդիչ քիմիկատների միջազգային պիկտոգրամ
Ապրանքային պիտակ` օքսիդացնող նյութերի համար

Օքսիդիչներ, այլ նյութեր օքսիդացնելու հատկություն ունեցող քիմիական նյութեր։ Օքսիդացնել ասելով՝ հասկանում ենք էլեկտրոն կորզելու գործընթաց։ Սովորական օքսիդիչներն են՝ թթվածինը, ջրածնի պերօքսիդը և հալոգենները։ Մի դեպքում օքսիդիչն իրենից ներկայացնում է նյութ, որը ռեակցիայի ընթացքում էլեկտրոններ է վերցնում փոխազդող նյութի ատոմներից, մյուս դեպքում այն իրենից ներկայացնում է նյութ, որը տալիս է իր էլեկտրաբացասական ատոմը, սովորաբար թթվածինը։ Այրման, պայթյունի և օրգանական օքսիդավերականգնման ռեակցիաների ժամանակ տեղի է ունենում էլեկտրաբացասական ատոմի՝ թթվածնի տեղափոխում։

Էլեկտրոն ընդունողներ

Օքսիդավերականգնման ռեակցիան էլեկտրոնների անցումներով իրականացվող ռեակցիա է, որին մասնակցում են օքսիդիչը (էլեկտրոնների ակցեպտոր) և վերականգնիչը (էլեկտրոնների դոնոր)։ Դասական մետաղօրգանական օքսիդիչ է հանդիսանում ֆերոցենիում իոնը՝ Կաղապար:Chem, որն էլեկտրոն ընդունելով վեր է ածվում Fe(C5H5)2 նյութին։ Ամենաուժեղ էլեկտրոնային ակցեպտորներից, որը հասանելի է վաճառքում, կապույտ գույնի կատիոն ռադիկալ նյութն է, որն ստանում են N(C6H4-4-Br)3 նյութից[1]։

Տետրացիանոխինոդիմեթանը հանդիսանում է էլեկտրոնների օրգանական ակցեպտոր

Կան տարբեր աղյուսակներ, որոնցում ներկայացված են զանազան ռեագենտների էլեկտրոն ընդունելու հատկությունները՝ օքսիդավերականգնման պոտենցիալը, օրինակ՝ Ստանդարտ էլեկտրոդային պոտենցիալ (տվյալների էջ)։

Ատոմ փոխանակող օքսիդիչ

Շատ դեպքերում օքսիդիչն իր մոլեկուլում առկա թթվածնի ատոմը «տալիս է» այն նյութին, որի հետ փոխազդում է։ Այս համատեքստում օքսիդիչը կարող է անվանվել օքսիգենացնող ռեագենտ կամ թթվածին փոխանցող ագենտ։ Օրինակ՝ Կաղապար:Chem (պերմանգանատ իոն), Կաղապար:Chem (քրոմատ իոն), OsO4 (օսմիումի քառօքսիդ), և հատկապես Կաղապար:Chem (պերքլորատ իոն)։ Բոլոր նշված նյութերը պարունակում են թթվածին։ Որոշ դեպքերում այս նյութերը կարող են հանդես գալ որպես էլեկտրոնային ակցեպտորներ՝ կախված փոխազդող նյութի բնույթից։ Պատկեր:16. Реакција меѓу силно оксидационо и редукционо средство.webm

Օքսիդացնող ագենտներ

Վտանգավոր նյութերի որոշում

Վտանգավոր օքսիդացնող քիմիկատն այն նյութն է, որը կարող է առաջացնել կամ նպաստել այլ նյութի այրմանը[2]։ Այս սահմանման համաձայն՝ որոշ նյութեր, որոնք վերլուծաբան քիմիկոսների կողմից դասակարգված են որպես օքսիդիչներ, չեն համարվում վտանգավոր օքսիդիչներ։ Դրա օրինակ է հանդիսանում կալիումի երկքրոմատը, որը չի անցնում օքսիդացնող նյութի վտանգավոր ապրանքատեսակի փորձարկում։ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն ունի օքսիդիչ նյութերի կոնկրետ սահմանում։ Գոյություն ունի օքսիդիչների երկու սահմանում, դրանք են՝ 5-րդ դասի 5.1 (а) 1 և 5.1 (а) 2 ենթադասերը։ Առաջին ենթադասը վերաբերում է պինդ օքսիդիչներին, որոնց այրման ժամանակամիջոցը փոքր կամ հավասար է կալիումի բրոմատի և ցելյուլոզի 3:7 հարաբերակցությամբ խառնուրդի այրման ժամանակամիջոցին։ Երկրորդ ենթադասը վերաբերում է հեղուկ օքսիդիչներին, որոնք 690-2070 կՊա ճնշման դեպքում ինքնաբոցավառվում են ավելի կարճ ժամանակամիջոցում, քան 1:1 հարաբերությամբ 65 % ազոտական թթվի և ցելյուլոզի խառնուրդը[3]։

Ընդհանուր օքսիդիչներ

Ելանյութ Արգասիք
O2 թթվածին Տարբեր օքսիդներ, հիմնականում՝ H2O և CO2
O3 օզոն Տարբեր՝ կետոններ, ալդեհիդներ, ջուր
F2 ֆտոր F
Cl2 քլոր Cl
Br2 բրոմ Br
I2 յոդ I, Կաղապար:Chem
ClO հիպոքլորիտներ Cl, H2O
Կաղապար:Chem քլորատներ Cl, H2O
HNO3 ազոտական թթու NO ազոտի ենթօքսիդ
NO2 ազոտի երկօքսիդ
SO2 ծծմբի երկօքսիդ S ծծումբ
(Ավելի շատ հանդես է գալիս որպես վերականգնիչ)
Վեցվալենտ քրոմ
CrO3 քրոմի եռօքսիդ
Կաղապար:Chem քրոմատներ
Կաղապար:Chem երկքրոմատներ
Cr3+, H2O
Կաղապար:Chem պերմանգանատներ
Կաղապար:Chem մանգանատներ
Mn2+ (թթվային) կամ
MnO2 (հիմնային)
RuOA4 ռութենիումի քառօքսիդ
OsOA4 օսմիումի քառօքսիդ
Օրգանական սինթեզներ
H2O2 և այլ պերօքսիդներ Տարբեր, ներառյալ՝ օքսիդներ և ջուր
Կաղապար:Math թալիումի միացություններ Կաղապար:Math թալիումօրգանական միացություններ

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Կաղապար:Cite journal
  2. Australian Dangerous Goods Code, 6th Edition
  3. 49 CFR 172.127 General Requirements for Shipments and Packagings; Subpart D