Ծծմբի օքսիդ (IV)

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Ծծմբի օքսիդ (IV) (ծծմբի դիօքսիդ, ծծմբի երկօքսիդ, ծծմբային գազ, ծծմբային անհիդրիդ), SO2։ Նորմալ պայմաններում սուր հոտով անգույն գազ է (վառվող լուցկու հոտ)։ Ճնշման տակ՝ սենյակային ջերմաստիճանում հեղուկանում է։ Լուծվում է ջրում առաջացնելուվ ծծմբային թթու; լուծելիությունը 11,5 գ/100 գ ջրում 20 °C ջերմաստիճանում, ջերմաստիճանի աճմամբ լուծելիությունը պակասում է։ Լուծվում է նաև էթանոլում և ծծմբական թթվում։ SO2 հրաբխային գազերի բաղադրամասերից մեկն է։

Ստացումը

Արտադրական ստացման մեթոդ է ծծմբի այրումը կամ սուլֆիդների թրծումը (հիմնականում պիրիտ)․

𝟦𝖥𝖾𝖲𝟤+𝟣𝟣𝖮𝟤𝟤𝖥𝖾𝟤𝖮𝟥+𝟪𝖲𝖮𝟤.

Լաբարատորիայում և բնության մեջ SO2 ստանում են հիդրոսուլֆիտների և սուլֆիտների ուժեղ թթուների հետ փոխազդեցությամբ։ Առաջանում է ծծմբային թթու H2SO3, որը միանգամից քայքայվում է SO2 և H2O․

𝖭𝖺𝟤𝖲𝖮𝟥+𝖧𝟤𝖲𝖮𝟦𝖭𝖺𝟤𝖲𝖮𝟦+𝖧𝟤𝖲𝖮𝟥,
𝖧𝟤𝖲𝖮𝟥𝖧𝟤𝖮+𝖲𝖮𝟤.

Բացի դրանից ծծմբի դիօքսիդ ստանում են խիտ ծծմբական թթվի և պասիվ մետաղի փոխազդեցությամբ․

𝖢𝗎+𝟤𝖧𝟤𝖲𝖮𝟦𝖢𝗎𝖲𝖮𝟦+𝖲𝖮𝟤+𝟤𝖧𝟤𝖮.

Քիմիական հատկությունները

SO2 կլանման սպեկտրը ուլտրամանուշակագույն տիրույթում

Ծծմբի երկօքսիդը թթվային օքսիդ է։ Լուծվում է ջրում առաջացնելով ծծմբային թթու (սովորական պայմաններում ռեակցիան հետադարձ է)․

𝖲𝖮𝟤+𝖧𝟤𝖮𝖧𝟤𝖲𝖮𝟥.

Հիմքերի հետ առաջացնում է սուլֆիտներ

𝟤𝖭𝖺𝖮𝖧+𝖲𝖮𝟤𝖭𝖺𝟤𝖲𝖮𝟥+𝖧𝟤𝖮.

SO2 քիմիական ակտիվ նյութ է։ Առավել արտահայտված արտահայտված են SO2 վերականգնողական հատկությունները, ծծմբի թթվայնության աստիճանը այսպիսի ռեակցիաներում բարձրանում է․

𝖲𝖮𝟤+𝖡𝗋𝟤+𝟤𝖧𝟤𝖮𝖧𝟤𝖲𝖮𝟦+𝟤𝖧𝖡𝗋,
𝖲𝖮𝟤+𝖨𝟤+𝟤𝖧𝟤𝖮𝖧𝟤𝖲𝖮𝟦+𝟤𝖧𝖨,
𝟤𝖲𝖮𝟤+𝖮𝟤V2O5450oC𝟤𝖲𝖮𝟥,
𝟥𝖲𝖮𝟤+𝟤𝖪𝖬𝗇𝖮𝟦+𝟤𝖧𝟤𝖮𝟤𝖧𝟤𝖲𝖮𝟦+𝖬𝗇𝖮𝟤+𝖪𝟤𝖲𝖮𝟦,
𝖥𝖾𝟤(𝖲𝖮𝟦)𝟥+𝖲𝖮𝟤+𝟤𝖧𝟤𝖮𝟤𝖥𝖾𝖲𝖮𝟦+𝟤𝖧𝟤𝖲𝖮𝟦.

Նախավերջին ռեակցիան հանդիսանում է SO32− իոնի և SO2 որակական ռեակացիան (մանուշակագույն լուծույթի ջրազրկում)։

Ուժեղ վերականգնիչների առկայության դեպքում SO2 ցուցաբերում է օքսիդիչ հատկություններ։ Օրինակ՝ մետաղական արտադրության մեջ ծծումբը թափոններից առանձնացնելու համար օգտագործում են ածխածնի մոնօքսիդ

𝖲𝖮𝟤+𝟤𝖢𝖮𝟤𝖢𝖮𝟤+𝖲.

Կամ հիպոֆոսֆորային թթու ստանալու համար․

𝖯𝖧𝟥+𝖲𝖮𝟤𝖧𝟥𝖯𝖮𝟤+𝖲.

Կիրառությունը

Ծծմբի (IV) օքսիդի մեծ մասը օգտագործվում է ծծմբային թթվի ստացման համար։ Օգտագործվում է նաև գինեգործության մեջ որպես կոնսերվանտ (սննդային հավելուկ E220)։ Քանի որ գազը ունի մանրէասպան հատկություն, դրանով ծխեցնում են բանջարեղենի պահեստները։ Ծծմբի (IV) օքսիդը օգտագործվում է ծղոտի, մետաքսի և բրդի սպիտակեցման համար, այսինքն այն գործվածքներում որոնք չեն կարող սպիտակեցվել քլորով։ Օգտագործվում է նաև որպես լուծիչ լաբորատորիաներում։ Օգտագործվում է նաև ծծմբային թթվի աղերը ստանալու համար։

Ֆիզիոլոգիական ազդեցությունը

Ծծմբի (IV) օքսիդը թունավոր գազ է։ Ծծմբային գազի թունավորման նշաններն են՝ հարբուխ, հազ, խռպոտություն, կոկորդի սուր այրոց և յուրահատուկ համ։ Ծծմբի երկօքսիդի ավելի մեծ կոնցենտրացիաների ներշնչման դեպքում թունավորման նշաններն են՝ շնչահեղձություն, խոսքի խանգարվածություն, կլլման դժվարություն, փսխում, հնարավոր է սուր թոքային բորբոքում։

Հետաքրքիրն այն է, որ զգայունությունը SO2 նկատմամբ մեծապես տարբեր է առանձին մարդկանց, կենդանիների և բույսերի մոտ․ Այնպես որ, բույսերից կեչին և կաղնին են ավելի դիմացկուն, իսկ ամենաքիչ դիմացկունությունն ունեն՝ վարդը, սոճին և եղևնին։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Ахметов Н. С. Общая и неорганическая химия. — М.։ Высшая школа, 2001։
  • Карапетьянц М. Х., Дракин С. И. Общая и неорганическая химия. — М.։ Химия, 1994.

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ