Սուլֆիտներ
Jump to navigation
Jump to search

Սուլֆիտներ, ծծմբային թթվի՝ H2SO3 աղերը։
Հատկություններ
Չեզոք սուլֆիտները (M2SO3, M-ը միարժեք մետաղ է), բացառությամբ ամոնիումի և ալկալիական մետաղների, ջրում քիչ են լուծվում (լուծվում են ՏO2-ի առկայությամբ)։ Անջատվել են ալկալիական մետաղների թթու MHSO3։
Լուծելի սուլֆիտները ջրում մասամբ հիդրոլիզվում են, կարող են օքսիդանալ մինչև սուլֆատների և վերականգնվել (հաճախ մինչև թիոսուլֆատներ՝ M2S2O3)։
Ստացում
Սուլֆիտները ստանում են համապատասխան հիդրօքսիդի կամ կարբոնատի լուծույթի և ՏO2-ի փոխազդեցությամբ։
Կիրառություն
Օգտագործվում են լուսանկարչության մեջ և օրգանական սինթեզում, թթու սուլֆիտների մանածագործության մեջ ներկման և տպագրության (KHSO3, NaHSO3), փայտից թաղանթանյութն [Ca(HSO3)2] անջատելու համար։