Սուլֆիդներ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Սուլֆիդներ (Կաղապար:Lang-la - ծծումբ), ծծմբի միացությունները ավելի էլեկտրադրական տարրերի և ածխաջրածնային ռադիկալների հետ։

Հատկություններ

Անօրգանական սուլֆիդներ մետաղների և ծծմբի միացություններ են՝ ծծմբաջրածնական թթվի աղերը, որոնք լինում են՝ չեզոք՝ M2S և թթու MHS (M-ը միարժեք մետաղ է)։ Ամոնիումի, ալկալիական և հողալկալիական մետաղների սուլֆիդները ջրում լուծելի (վերջինները՝ ավելի վատ), անգույն, բյուրեղական նյութեր են։

Լուծույթները հիմնային են։ Ծանր մետաղների սուլֆիդները ջրում չլուծվող, մեծ մասամբ սև, բյուրեղական նյութեր են։ Ցինկի սուլֆիդը սպիտակ է, մանգանինը՝ վարդագույն, կադմիումինը և անագինը (IV)՝ դեղին, ծարիրինը՝ նարնջակարմիր։ Այս սուլֆիդների մի մասը չի լուծվում նաև թթուներում։ Այդ հատկություններն օգտագործվում են վերլուծական քիմիայում՝ մետաղները բաժանելու և տարբերակելու համար։

Բնության մեջ

Սուլֆիդները բնության մեջ տարածված նյութեր են, կազմում են երկրակեղևի զանգվածի մոտ 0,15 %-ը, առաջացնում են 200-ից ավելի» միներալ (սֆալերիտ, մոլիբդենիտ, կինովար, պիրիտ և այլն)։

Ստացում

Սուլֆիդները ստանում են մետաղի և ծծմբի աղերի, հիդրօքսիդների և ծծմբաջրածնի կամ ամոնիումի սուլֆիդի փոխազդեցությամբ, նաև սուլֆիդները ածխածնով բարձր ջերմաստիճաններում վերականգնելով։

𝟤𝖥𝖾+𝖲𝟤𝟤𝖥𝖾𝖲
𝟤𝖢𝖽𝖮+𝟥𝖲𝟤𝖢𝖽𝖲+𝖲𝖮𝟤
𝖳𝗂𝖮𝟤+𝖢𝖲𝟤𝖳𝗂𝖲𝟤+𝖢𝖮𝟤
𝖭𝖺𝟤𝖲𝖮𝟦+𝟦𝖢𝖭𝖺𝟤𝖲+𝟦𝖢𝖮
𝟤𝖦𝖺+𝟥𝖧𝟤𝖲𝖦𝖺𝟤𝖲𝟥+𝟥𝖧𝟤
𝖹𝗇𝖢𝗅𝟤+𝖭𝖺𝟤𝖲𝖹𝗇𝖲+𝟤𝖭𝖺𝖢𝗅

Բնական աուլֆիդները համապատասխան տարրերի ստացման կարևոր հումքեր են։

Կիրառություն

Լուծելի սուլֆիդներ օգտագործում են կաշին դաբաղելու, կալցիումի և բարիումի սուլֆիդներ՝ գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար և այլն։ Օրգանական սուլֆիդներ ծծմբաօրգանական միացություններ են՝ R—Sn—R՝(n^l,R-^ R՝-ը ածխաջրածնային մնացորդներ են)։

Միացությունները, որոնցում ո=1, կոչվում են միասուլֆիդներ, ո=2՝ երկսուլֆիդներ և այլն։ Սուլֆիդները բնության մեջ տարածված միացություններ են (մեթիոնին, բիոտին և այլն), պարունակվում են նաև նավթում, քարածխում։

Օգտագործվում են որպես շարժիչային վառելանյութերի և քսայուղերի կայունացուցիչներ, դեղանյութեր, ներկանյութեր, լուծիչներ։ Որոշ սինթետիկ օրգանական սուլֆիդներ (պոլիսուլֆիդային կաուչուկները, ծծմբային ներկանյութերը ևն) ունեն կարևոր արդյունաբերական նշանակություն։

Տես նաև

Գրականություն

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ