Բյուրեղային ցանց
Jump to navigation
Jump to search

Բյուրեղային ցանց, բյուրեղային վիճակում նյութին հատուկ մասնիկների (ատոմներ, իոններ, մոլեկուլներ) կանոնավոր դասավորությունը, որ բնորոշվում է երեք չափումներում պարբերական կրկնությամբ։ Կազմված է բյուրեղների կառուցվածքը բնութագրող կրկնվող բջիջներից։ Ըստ բյուրեղի համաչափության տարրական բջիջը կարող է լինել շեղանկյուն կամ ուղղանկյուն զուգահեռանիստ, քառանկյուն կամ վեցանկյուն պրիզմա, խորանարդ։ Բյուրեղային ցանցի մաթեմատիկական սխեման, որում պահպանվում են միայն տեղափոխումների երկրաչափական պարամետրերը և ցույց չի տրվում ատոմների կոնկրետ տեղաբաշխումը տվյալ կառուցվածքում, այն կոչվում է տարածական ցանց։ Բյուրեղային ցանցով է պայմանավորված բյուրեղների անիզոտրոպությունը, նիստերի հարթ լինելը, անկյունների կայունությունը և այլ հատկություններ։
| Բրավեյի ցանցերի տեսակները | ||||
|---|---|---|---|---|
| Պարզ | Չկենտրոնացված | Կողակենտրոնացված | Ծավալակենտրոնացված | Կրկնակի ծավալակենտրոնացված- |
Ցանցերի դասակարգումը ըստ համաչափության
- Ցածր կատեգորիա
- Եռասեպ։ ,
- Միասեպ։ ,
- Շեղանկյունային։ ,
- Միջաին կատեգորիա
- Քառանիստային։ ,
- Վեցանիստային։ ,
- Բարձր կատեգորիա
- Խորանարդային։ ,