Ենսենի անհավասարություն

testwiki-ից
Jump to navigation Jump to search
Ենսենի անհավասարությունը պնդում է այն գաղափարը, որ ուռուցիկ ֆունկցիայի գրաֆիկը ցածր է ֆունկցիայի հատող հատվածից ։

Մաթեմատիկայում Ենսենի անհավասարությունը կոչվել է ի պատիվ դանիացի մաթեմատիկոս Յոհան Ենսենի, այն ներկայացնում է ֆունկցիայի միջինի և միջին արժեքի ֆունկցիայի միջև անհավարությունըը ։ Այն ապացուցվել է Ենսենի կողմից 1906 թվականին[1]։ Ընդհանրապես անհավասարումը ներկայացվում է տարբեր տեսքերով, կախված թե ինչ բնագավառում է այն օգտագործվում, որոնցից մի քանիսը ներկայացված է ստորև։ Իր պարզագույն տեսքով անհավասարումն ասում է, որ միջին արժեքի ուռուցիկ վերափոխումը փոքր է կամ հավասար ուռուցիկ վերափոխման միջին արժեքի, շատ պարզ է հետևանք է այն, որ գոգավոր ֆունկցիաների համար ճիշտ է հակառակը։

Ենսենի անհավասարումը ապացում է այն փաստը, որ ուռուցիկ ֆունկցիայի երկու կետերը միացնող գծի գրաֆիկը ավելի բարձր է ընկած, քան ֆունկցիայի գրաֆիկը, որը Ենսենի անհավարումն է 2 կետերի համար․ հատողը ուռուցիկ ֆունկցիայի կշռված միջինն է (t ∈ [0,1]-ի համար),

tf(x1)+(1t)f(x2),

մինչդեռ ֆունկցիայի գրաֆիկը կշռված միջին արժեքների ֆունկցիան է,

f(tx1+(1t)x2).

Ենսենի անհավասարությունը հետևյալն է

f(tx1+(1t)x2)tf(x1)+(1t)f(x2).

Հավանականությունների տեսության մեջ այն հիմնականում ներկայացվում է հետևյալ կերպ․ Եթե X-ը Պատահական մեծություն է և Կաղապար:Mvar-ն ուռուցիկ ֆունկցիա է, ապա

φ(E[X])E[φ(X)].

Պնդումներ

Ենսենի անհավասարության դասական տեսքը ներառում է մի քանի թվեր և կշիռներ։ Անհավասարությունը կարող է սահմանվել շատ ընդհանրական և չափի տեսության և հավանականությունների տեսության լեզուներով։ Հավանակնությունների տեսության մեջ այն կարող է ընդհանրացվել ամբողջ ուժով։

Վերջավոր տեսք

φիրական ուռուցիկ ֆունկցիայի համար, արժեքների տիրույթում գտնվող x1,x2,,xn թվերով, և ai կշիռներով, Ենսենի անհավասարումը կարող է սահմանվել որպես․

φ(aixiai)aiφ(xi)ai(1)

Եվ հակառակ անհավասարությունը, եթե φ-ն գոգավոր է, որը ներկայացվում է հետևյալ տեսքով․

φ(aixiai)aiφ(xi)ai.(2)

Հավասարությունը գործում է միայն այն դեպքում, երբ x1=x2==xn կամ երբ φ-ն գծային ֆունկցիա է, այսինք այն և ուռուցիկ է և գոգավոր։

Որպես մասսնավոր դեպք, եթե ai կշիռները բոլորը հավասար են, ապա (1) և (2) անհավասարությունները դառնում են

φ(xin)φ(xi)n(3)
φ(xin)φ(xi)n(4)

Օրինակ [[Logarithm|Կաղապար:Math]] ֆունկցիան գոգավոր է, այսպիսով տեղադրելով φ(x)=log(x) նախորդ անհավասարության մեջ՝ ստացվում է թվաբանական միջին- երկրաչափական միջին անհավասարությունը։

log(i=1nxin)i=1nlog(xi)nկամx1+x2++xnnx1x2xnn

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Հղումներ

Արտաքին հղումներ