Էգիրին

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Միներալ

Էգիրին (ծովերի իսլանդական աստված Էգիրայի անունից), միներալ պիրոքսենների խմբից։ Քիմիական կազմը՝ NaFe(Si2O6)։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է, կարծրությունը՝ 5,5—6, խտությունը՝ 3430—3600 կգ/մ³, գույնը՝ մուգ կանաչ, կանաչագորշ, երբեմն՝ սև։ Գոյություն ունեն էգիրին-ավգիտ և էգիրին-դտոպսիդ անընդհատ իզոմորֆային սերիաներ։ Հանդիպում է ալկալային սիենիտներում, գրանիտներում և պեգմատիտներում․ մետամորֆային բյուրեղային թերթաքարերում ու սկառներում։ Հայաստանում տարածված է Փամբակի, Վայքի և Զանգեզուրի ալկալային մագմատիկ ապարներում։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Commonscat Կաղապար:ՀՍՀ


Կաղապար:Անավարտ