Էդմունդ Լանդաու

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Էդմունդ Գեորգ Գերման (Եզեկիլ) Լանդաու (Կաղապար:Lang-de), Կաղապար:ԱԾ), գերմանացի մաթեմատիկոս, ով մեծ ներդրում է ունեցել թվերի տեսության մեջ (ավելի քան 250 աշխատություն և 7 գիրք)։

Կենսագրություն

Ծնվել է բեռլինյան հրեա-բժիշկ պրոֆեսոր՝ Լեոպալդ Լանդաուի (1848-1920) ընտանիքում[1], մայրը՝ Իոհաննա Յակոբը, սերում էր հայտնի բանկիրների տնից Յակոբ, շուրջ 16 տարի սովորել է բեռլինյան Ֆրանսիական գիմնազիայում(Collège Français), որը հաջողությամբ ավարտել է նախատեսվածից 2 տարի շուտ։ 1899 թ․ Ֆրոբենիուսի ղեկավարությամբ գրել և պաշտպանել է «Թվերի տեսություն» թեմայով թեզը, որից հետո դարձել է Բեռլինի համալսարանի դոցենտի կոչում։ Այդ տարիներին լույս է ընծայել մաթեմատիկական գլուխկոտրուկների 2 ժողովածու՝ կապված շախմատի հետ։ 1901 թ․ պաշտպանել է դոկտորական թեզը՝(habilitation thesis), Դիրիխլեի շարքերի մասին Անալիտիկ թվերի տեսություն մեջ։1905 թ․ ամուսնացել է նոբելյան մրցանակակիր Պաուլ Էրլիխի դստեր՝ Մարիաննա Էրլիխի հետ։

Գերման Մինկովսկիի մահից հետո 1909 թ․ ղեկավարել է նրա ամբիոնը ու դառնում է Գյոթեի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր։ Այստեղ նա աշխատել է մինչև 1934 թ․, երբ ազգայնամոլները սկսեցին համալսարանը մաքրել «հրեա տարրերից»։ 1920֊ական թվականների վերջում գնացել է Պաղեստին և ընտրվել է Էյրուսալիմի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր, մասնակցել է Ինստիտուտ մաթեմատիկայի հիմնադրմանը, որտեղ կարդացել է եբրայերեն լեզվով առաջին դասախոսությունը[2]։. 1934 թվականին ազգայնամոլների ճնշման տակ Լանդաուն ստիպված անցել է հանգստի։ Կյանքը շարունակել է Բեռլինում։ 1935 դասավանդել է Քեմբրիջի, 1937-1938 թ. Բրյուսելի համալսարաններում։ Վախճանվել է 1938 թվականին սրտի կաթվածից։

Գիտական գործունեությունը

Լանդաուի հիմնական հայտնագործությունները վերաբերում են Անալիտիկ թվերի տեսությանը և Կոմպլեքս անալիզին։ Նրա աշխատությունների մեծ մասը վերաբերում է մաթեմատիկային։ Նա ուսումնասիրել է պարզ թվերի բաշխվածությունը և 1909 թ․ լույս է ընծայել երկհատորանի մենագրություն այս տեսության համակարգված շարադրանքով։ Լանդաուն ելույթ է ունեցել Քեմբրիջի հինգերորդ Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսին (որտեղ ընտրվել է նախագահ)։ Նա թվարկել է չորս կարևոր չլուծված Լանդաուի պրոբլեմը, որոնցից ոչ մեկը ոչ մեկը լուծված չէ։ Լանդաուն մեծ ներդրում է ունեցել Ռիմանի ζ֊ֆունկցիա։ 1930 թ․ հրատարակեց «Անալիզի հիմունքներ» գիրքը (Grundlagen der Analysis), որը մինչ օրս համարվում է առարկայի դասական շարադրանքը։ Ամբողջ ֆունկցիայի հատուկ կետերի մասին թեորեմը անվանել են Լանդաուի անունով։Դիրիխլեի շարքերի տեսության մեջ Լանդաուն ապացուցեց, որ կետը s=σ0 համարվում է հատուկ f(s)=n=1anns, если σ0 ֆունկցիայի համար, եթե σ0֊ն f(s)֊ի զուգամիտության աբսցիսն է համարվում։

  

Լանդաուի ամենահայտնի աշակերտներից են․

Նվաճումները և պարգևները

1924 թ․ Լանդաուն ընտրվել է Լոնդոնի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ։ Շատ եվրոպական երկրների Ակադեմիաների արտասահմանյան անդամ է, այդ թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից֊անդամ(1924) և արտասահմանյան պատվավոր անդամ է АН СССР (1932

Էդմունդ Լանդաուն և ֆերմայականները

Լանդաուին շատ են անհանգստացրել «Ֆերմայականները», որոնք փորձում էին ապացուցել Ֆերմայի Մեծ թեորեմը և ցանկանում էին ստանալ նախատեսված մեծ մրցանակը։ Որպեսզի հիմնական աշխատանքից չշեղվի, Լանդաուն պատվիրեց մի քանի հարյուր բլանկներ հետևյալ տեքստով. «Հարգելիս...: Շնորհակալ եմ Ֆերմայի Մեծ թեորեմի ձեռագիր ապացույցի համար, առաջի սխալը գտնվում է էջ ... -ում ... տողում ...»։ Նա իր ասպիրանտներին հանձնարարել է գտնել սխալը և լրացնել բաց թողնվածը։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Նայեք նաև

Հրատարակումներ

Գրքեր ռուսերեն լեզվով

Գրքեր անգլերեն լեզվով

Գրականություն

Արտաքին հղումներ

  1. Евгений Беркович. «Символы Ландау Կաղապար:Webarchive» (журнальный вариант).
  2. Կաղապար:Ռուսերեն գիրք