Էլեկտրոլիտային դիսոցում
Էլեկտրոլիտային դիսոցում, լուծույթում էլեկտրոլիտի ինքնաբերաբար տրոհման երևույթ, որի դեպքում առաջանում են դրական և բացասական լիցքավորված իոններ՝ կատիոններ և անիոններ։ Էլեկտրոլիտային դիսոցման դասական տեսությունը ստեղծել է Ս. Արենիուսը, 1887 թվականին։ Ըստ այդ տեսության, լուծույթում էլեկտրոլիտի մոլեկուլները տրոհվում են իոնների։ Տրոհված մոլեկուլների թվի հարաբերությունը էլեկտրոլիտի չտրոհված մոլեկուլների թվին կոչվում է դիսոցման աստիճան , ընդ որում ։ Դիսոցման աստիճանը կապված է Վանտ Հոֆի հաստատունի հետ հարաբերությամբ, որտեղ -ը մեկ մոլեկուլի տրոհումից ստացված իոնների թիվն է։ -ն կախված է լուծույթի կոնցենտրացիայից, կոնցենտրացիայի փոքրացման հետ այն մեծանում է և անսահման նոսրացած էլեկտրոլիտի համար ։ -ն կախված է նաև էլեկտրոլիտի և լուծիչի բնույթից։ Ընդհանուր դեպքում -ն կախված է լուծիչի դիէլեկտրիկ թափանցելիությունից։ Էլեկտրոլիտի լուծույթի համար ավելի հարմարը էլեկտրոլիտի դիսոցման հաստատունն է , որը արտահայտվում է հավասարումով, որտեղ և համապատասխանաբար կատիոնների և անիոնների կոնցենտրացիաներն են, և -ը՝ էլեկտրոլիտի մեկ մոլեկուլի տրոհման ժամանակ առաջացած իոնների թիվը, իսկ -ն՝ լուծույթում էլեկտրոլիտի մոլեկուլների կոնցենտրացիան։ -ն այս դեպքում որոշվում է արտահայտությամբ, որտեղ -ն էլեկտրոլիտի սկզբնական կոնցենտրացիան է։ Եթե էլեկտրոլիտը լուծույթում առաջացնում է հավասար թվով կատիոններ և անիոններ, ապա -ի և -ի միջև եղած կապն արտահայտվում է Օսվալդի նոսրացման կանոնով ։ -ն որոշում են փորձով և ստացված արժեքը տեղադրելով բանաձևի մեջ՝ հաշվում -ն, որից հետո կարելի է հաշվել լուծույթում եղած ազատ իոնների թիվը։ Ուժեղ էլեկտրոլիտների համար, որոնք պինդ վիճակում առաջացնում են իոնական տեսակի բյուրեղային ցանց և ամբողջովին իոնացված են (օրինակ, ), -ն և -ն իմաստազրկվում են։ Սակայն որոշակի պայմաններում, օրինակ, փոքր դիէլեկտրիկ թափանցելիությամբ լուծիչներում, պինդ վիճակում իոնական ցանցով էլեկտրոլիտները տարանուն լիցքավորված իոնների էլեկտրաստատիկ ձգողության շնորհիվ կարող են առաջացնել ամբողջությամբ էլեկտրաչեզոք ագրեգատներ։ Կաղապար:ՀՍՀ